Bank of America-ն նավթի գնի աշնանային արժեզրկում է կանխատեսում
ECONOMICSՆավթի գները կարող են նվազել մինչև երրորդ եռամսյակի վերջը՝ հասնելով 39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` նման կանխատեսում են արել Bank of America Merrill Lynch-ի վերլուծաբանները:
Բանկի փորձագետները կանխատեսումներ անելիս հիմք են ընդունում ԱՄՆ-ում ամռան ավարտին գրանցվող պահանջարկի ավանդական նվազումները:
Վերլուծաբանները նշում են, որ նավթի գները սովորաբար աճում են ամռան սկզբին, այսինքն` երկրորդ եռամսյակի ընթացքում, երբ մարդիկ առավել ակտիվ են օգտվում անձնական մեքենաներից: Այդ պատճառով աճում է վառելիքի արտադրման համար հումքի արտադրությունը:
Նման պատկեր էր ստացվել նաև անցյալ տարի: 2015-ի երկրորդ եռամսյակին գները 25 տոկոսով աճ էին գնացել:
Միևնույն ժամանակ վերլուծաբանները կանխատեսում են, որ մոտակա հեռակարում նավթի գները, այնուամենայնիվ, կշարունակեն աճել:
Հունիսի 20-ի դրությամբ` նավթի գները գերազանցել են 50 դոլարը` մեկ բարելի դիմաց` պայմանավորված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականությամբ: