Նավթն էժանանում է ներդրողների կողմից եկամուտները ֆիքսելու ֆոնին
ECONOMICSԵրեքշաբթի նավթի արժեքը նվազում է, քանի որ ներդրողները որոշել են ֆիքսել նախորդ ռալլիի ժամանակ ստացած եկամուտը, վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.47 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 50.41 դոլարի: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն էլ նվազել է 0.38 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 49.77 դոլարի:
Ներդրողները առաջվա պես սպասում են հունիսի 23-ին ծրագրված հանրաքվեին արդյունքներին՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդաամակցության ճակատագրի վերաբերյալ: ԵՄ ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունները ու բրիտանական պատգամավոր Ջո Քոքսի սպանությունը նվազեցրել են Brexit–ի հավանականությունը, ու հիմա ներդրողները նորից սկսել են ուշադրություն են դարձրել ռիսկային ակտիվներին: Ըստ երկրում անցկացված վերջին երեք հարցումների՝ԵՄ անդամակցությունը պահպանելու կողմնակիցների թիվը նկատելիորեն ավելացել է: Դա հանգեցրել է նաեւ նավթի գնի աճին:
Մինչ Brexit –ի կապակցությամբ մտավախությունները երկրորդ պլան են մղվել, սեւ նավթի արդյունահանման հարցերն են նորից հայտվել ուշադրության կենտրոնում: Սաաուդյան Արաբիայից նավթի արդյունահանումը ապրիլին նվազել էր, չնայած արտադրության բարձր մակարդակին, ինչը վկայում է, որ երկիրը պայքարում է ԱՄՆ դեմ՝ շուկայում իր բաժնի համար: Մինչդեռ ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունահանողները ավելացնում են արտադրությունը, այդ մասին են վկայում երկրում հորատման սարքավորումների քանակի ավելացման մասին տվյալները: