Օբաման որոշել է նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք փնտրել LinkedIn-ի միջոցով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եկող տարվա հունվարին նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք է փնտրելու LinkedIn սոցիալական ցանցի օգնությամբ: Այդ մասին նա հայտարարել է գործարարների առջեւ ելույթ ունենալով ներդրումներին նվիրված խորհրդաժողովում, որն ընթանում է Վաշինգտոնում:
«Յոթ ամսից կամ մոտավորապես այդքան ժամանակ անց ես կուղեւորվեմ աշխատանքի բորսա եւ ուրախ եմ, որ կհայտնվեմ այնտեղ,- նշել է նա:- Ես պատրաստվում եմ օգտվել LinkedIn-ից եւ տեսնել, թե ինչ կստացվի»:
LinkedIn սոցիալական ցանցը հիմնադրվել է 2003 թվականին Կալիֆոռնիայում: Հարթակը հնարավորություն է տալիս հաստատել բիզնես-շփումներ: Ռեսուրսի լսարանը կազմում է տարբեր ոլորտներում աշխատող մոտավորապես 400 մլն պրոֆեսիոնալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



