Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց. Լիլիթ Բաբասյան

LIFE

Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ընտանիքի՝ որդու և կնոջ՝Լիլիթ Բաբասյանի հետ օրեր առաջ տեղափոխվեց Հայաստան: Վերադառնալու հիմնական պատճառը դերասանի՝ նոր սերիալում ընդգրկվելն էր: Aysor.am-ը հյուրընկալել է Լիլիթ Բաբասյանին, ով վերջին շրջանում ստանձել է դիետոլոգի բարդ, բայց հաճելի մասնագիտությունը: Սակայն մեր զրւյցի թեման միայն նրա գործունեությունը չէ…

-Լիլիթ, որքա՞ն ժամանակով եք եկել Հայաստան, ի՞նչ զբաղվածություն ունեք այսընթացքում:

-Ամուսինս այժմ սերիալում է նկարահանվում, ես էլ իմ հաճախորդների հետ եմ աշխատում: Կարծում եմ՝ ամենաքիչը կես տարի կմնանաք այստեղ: Անկեղծ ասած՝ Մոսկվայի հետ, բացի ծնողներիցս, ինձ ոչինչ չի կապում: Նույնիսկ չէի ցանկանա ետ վերադառնալ:

-Իսկ շատերի մոտ կարծիք է ձևավորված, թե դուք Հայաստան գալիս տխրում եք:

-Ոչ, նման բան չկա: Ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է Հայաստան գամ:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Աշտարակից եմ, բայց 9 ամսական եմ եղել, երբ մեկնեցինք Մոսկվա: Սակայն, ամեն տարի՝ ամռանը, տատիկիս ու պապիկիս մոտ եմ անցկացրել, շատ կապված եմ իրենց հետ:

-Երևանում բնակարան ունե՞ք, թե՞ բնակվում եք Ալեքսանդրի ընտանիքի հետ:

-Ունենք բնակարան, առանձին ենք բնակվում: 

-Որքան նկատել եմ՝  Ձեր հաճախորդները բավական գոհ են Ձեզանից, որպեսդիետոլոգ:

-Այո, քանի որ իմ աշխատանքի մեջ ես շատ բան եմ ներդնում, ժամանակիս մեծ մասը հենց դրան եմ նվիրում: Հաճախ նույնիսկ տղայիս հետ չեմ հասցնում խաղալ, զբաղվել: Այսօրվա դրությամբ` 286 մարդ իմ հսկողության տակ է՝ առավոտից մինչ երեկո անընդհատ նրանց հետ եմ անցկացնում, առցանց հրահանգում եմ` երբ և ինչ ուտեն, նույնիսկ խնջույքի մասնակցելու դեպքում ինչից օգտվեն: Կարելի է ասել՝ մենք դառնում ենք ընկերներ, ես որոշ չափով նաև հոգեբանի դեր եմ ստանձնում:

-Դիետոլոգի ծառայություններից օգտվելը թա՞նկ հաճույք է:

-Ոչ: Ասեմ ավելին, ես նույնիսկ անվճար եմ աշխատել, քանի որ ինձ համար ամենակարևորը գումարը չէ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավորություն չունեն, ծառայությունն իրենց համար թանկ է: Ես միշտ ասում եմ՝ խնդիր չկա, վճարիր այնքան, ինչքանի հնարավորություն ունես, կամ կարող ես ընդհանրապես չվճարել: Նման դեպքեր շատ-շատ են եղել: Երբ նոր էի սկսում, ամենաթանկը, որ վերցնում էի մեկ ամսվա համար, 15 000 դրամն էր:

-Ամեն դեպքում՝ խոսենք թվերով:

-Այսպես կասեմ՝ կան մարդիկ, ովքեր միայն սննդակարգն են ցանկանում, և ես հետո իրենց չեմ վերահսկում, դա 20 հազար արժի, առավելագույնը 50 հազարն է, այս դեպքում ես անընդհատ, առավոտից երեկո վերահսկում եմ, նաև հաճախակի, մեկ-երկու օրը մեկ հանդիպում ենք: 

-Իսկ մեկ ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամ է կորցնում հաճախորդը:

-Ամեն ինչ կախված է ճարպակալման աստիճանից. 5-7 կիլոգրամը երաշխավորվում է: Գիտեք ես ինչով եմ տարբերվում մյուս դիետոլոգներից, և որն է իմ պահանջարկ ունենալու գաղտնիքը. Ուրիշները տալիս են սննդակարգը, վերցնում իրենց գումարը ու վերջ, իսկ ես հետևողական եմ լինում: Եվ հետո, իմ նշանակած սննդակարգով՝ մարդը սոված չի մնում, ամեն ինչ ուտում է, բայց սեփական ձեռքերով պատրաստածը: Ինքս եմ այդ բաղադրատոմսերը գրում և ուղարկում: Մինչև արդյուքնը չտեսնեմ, ինքս ինձանից գոհ չեմ մնա:

-Նկատե՞լ եք, առավել շատ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում պահանջարկ ունեք:

-Ճիշտն ասած՝ ինձ դիմում են ոչ միայն այս երկու երկրներից, այլև Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, նույնիսկ մեկ հաճախորդ ունեմ Աֆրիկայից: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, իմ տվյալների ցանկից ոչ-մեկի տվյալը չեմ ջնջում, ամիսը գոնե մեկ անգամ նամակ եմ ուղարկում, որպեսզի զգոնությունը չկորցնեն ու շարունակեն հետևել սննդակարգին: Գիտեք, պատահում է՝ իրենք ինձ չեն հիշում, որից, եթե անկեղծ ասեմ, մի քիչ վիրավորվում եմ… Դե այո, ես մարդկանց նկատմամբ կապվածություն եմ ձեռք բերում ու միշտ հիշում եմ: Նույնիսկ երբեմն ասում եմ՝ քաշիդ մասին տվյալներ ուղարկիր, ես անվճար մեկ շաբաթվա սննդակարգ ուղարկեմ, որ չգիրանաս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance