Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
SPORTԾանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար: Դոպինգ թեսթերը դրական պատասխան են տվել Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան նմուշներից: Ծանրամարտիկների շարքում է նաև կանանց Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խո ւրշուդյանը: Որակազրկված մարզիկների շարքում հայտնվել են ծանրամարտիկներ Ռուսաստանից, Թուրքիայից, Մակեդոնիայից, Ադրբեջանից և Ղազախստանից:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզիկներն այժմ չեն կարող մասնակցել ոչ մի միջազգային մրցաշարի, մինչև ավարտվի գործի քննությունը:
Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Հռիփսիմեն նաև վաստակել է «Ռիո 2016»-ին մասնակցելու իրավունք, մասնակցությունը, սակայն, արդեն հարցականի տակ է: