Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուբեն Սաֆրաստյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները համարում է քայլ ճիշտ ուղղությամբ

INTERNATIONAL NEWS

 Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արվել է շատ փոքր քայլ, սակայն ճիշտ ուղղությամբ: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Այդ փոքր քայլը ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածությունն է: Գիտեք, որ հիմա 6 դիտորդ կա, և այդ թիվը, փաստորեն, ավելանալու է: Սակայն դեռևս հստակ չէ, թե դա ինչ մեխանիզմներով է իրականացվելու: Բայց պետք է հույս ունենալ, որ կինեն հստակ քայլեր այդ ուղղությամբ և կունենանք դրական տեղաշարժ»,- նշեց Սաֆրաստյանը:

Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը կոչ արեց չմոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ, որի գործողությունները հատկապես վերջին տարիներին միտված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը վիժեցնելուն: «Դժվար է հավատալ, որ Ալիևը չի շարունակի խաղաղ կարգավորման բանակցությունները վիժեցնելու քաղաքականությունը:  Սակայն մի փոքր հույս կա, և պետք է հուսալ, որ դրական տեղաշարժ կլինի՝ միտված խաղաղ կարգավորմանը: Այս առումով շատ կարևոր է նաև շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումը, որով տրամաբանական ավարտի ն կհասնի շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրը»,- ասաց բանախոսը:

Բանախոսն այն կարծիքին է, որ Հայաստանի դիվանագիտության մոտեցմամբ առաջին քայլը պետք է լինի զինադադարի վերահաստատումը, որից հետո արդեն պետք է շարունակել բանակցությունները համապարփակ կարգավորման ուղղությամբ: «Ես կարծում եմ, որ ընտրված է այս տակտիկան, որը հասկանալի է՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, որոնք մինիմումի կհասցնեն Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան»,- հավելեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին: Նրա խոսքով՝ դա խաղաղ կարգավորման բանակցությունները վիժեցնելու՝ ադրբեջանական կողմի նոր մարտավորություն է: «Նրանք վերջին տարիներին մշտապես ընտրել են բանակցությունները վիժեցնելու մարտավարություն: Դա արել են հրադադարի խախտումների, ագրեսիաների միջոցով: Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը զուգահեռ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումն էլ, իմ կարծիքով, այդ ռազմավարությունը շարունակելու նոր ձև է»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ կերպ չեն արձագանքում այն փաստին, որ Ադրբեջանը նախագահների հանդիպումներին զուգահեռ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, Սաֆրաստյանը պատասխանեց. «Այն մոտեցումը, որ մենք տեսանք երեկ հանդիպման ընթացքում, երբ որևէ արձագանք չեղավ այդ զորավարժություններին, նոր չէ: Մենք վերջին տարիներին սա տեսել ենք, արձանագրել ենք, տվել ենք մեր բացասական գնահատականները, սակայն փաստը մնում է փաստ, որ Մինսկի խմբի համանախագահները խուսափում են բացահայտ գնահատական տալ Ադրբեջանի գործողությու ններին: Բազմաթիվ անգամ Հայստանի կողմից պաշտոնական մակարդակով նշվել է, սակայն որևէ բան չի փոխվել և դրական ակնկալիքներ էլ չկան, որ երբևէ կփոխվի»:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall