Ադրբեջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածիններ են մահացել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Սակյանի շրջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածին եռյակից երկուսը մահացել են ծնվելուց վեց ժամ հետո, իսկ երրորդ երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է haqqin.az–ը:
Նախօրեին գիշերը Սալյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում 21-ամյա Միրզաբիտա Աբդուլաեւան եռյակ է լույս աշխարհ բերել: Սակայն ծննդաբերությունից վեց ժամ հետո հիվանդանոցում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, ինչի հետեւանքով եռյակից երկուսը, որոնք կուվեզի մեջ էին, մահացել են թթվածնային անբավարարությունից, երրորդ երեխայի վիճակն էլ ծանր է:
Միեւնույն ժամանակ, Report-ը հայտնում է, որ Սալյանի հիվանդանոցում կա էլեկտրագեներատոր, որը սակայն անսարքություն ուներ եւ չէր աշխատում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



