ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ Է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել Է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այդ մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Պատժամիջոցները երկարացվում են վեց ամսով, այդ ժամկետի լրանալուց հետո դրանց հետագա քննարկումը կապված կլինի Մինսկի համաձայնությունների կատարման հետ»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:
Նա ճշտել Է, որ COREPER-ի կողմից հավանության արժանացած իրավաբանական ակտը պետք Է հաստատի ԵՄ-ի խորհուրդը: Առայժմ հայտնի չԷ, թե դա երբ տեղի կունենա, սակայն պետք Է կայանա մինչեւ Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



