Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում
SOCIETYՕդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավարեւմուտյան մասում: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ամենաշոգ եղանակն այն քաղաքներում Է, որոնք տեղ են զբաղեցրել Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի նահանգների սահմանի երկայնքով:
Մասնավորապես, կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսում ջերմաչափի սյունը հունիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին, հասել Է ըստ Ցելսիուսի 49,5 աստիճանի նշագծին:
Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում գերազանցվել Է ջերմաստիճանի ռեկորդը. օդը տաքացել Է ըստ Ցելսիուսի մինչեւ 47 աստիճան:
Անցած հանգստյան օրերին Էքստրեմալ տապից մահացել Է հինգ մարդ, նշում Է AP-ն:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին շոգը կսկսի թուլանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



