Արդա Թուրանի տան վրա հարձակում է իրականացվել
SOCIETYՖուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ավագ, Բարսելոնայի թիմի խաղացող Արդա Թուրանի` Բարսելոնայում գտնվող տան վրա հարձակում է իրականացվել: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, անհայտ անձինք հավկիթներ են նետել Թ ուրանի տան վրա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումների շրջանակում Թուրքիայի` Իսպանիայից 3-0 հաշվով կրած պարտությունից հետո Թուրանը թուրք երկրպագուների համար թիրախի է վերածվել: Դեռևս խաղի ժամանակ լսվում էր, թե ինչպես են տիբունաներում գտնվող թուրքերը ի նշան դժգոհության սուլում ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր Թուրանի մոտ: Խաղից անմիջապես հետո համացանցային տարբեր գրառումներում ֆուտբոլի երկրպագուները սկսեցին քննադատություններ հնչեցնել նրա հասցեին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



