Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
SPORTՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 1-ին մրցումային օրը մրցագորգ են դուրս եկել 50, 66, 74 և 96 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) հաջող են հանդես եկել և կպայքարեն բրո նզե մեդալների համար:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին փոխանցում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:
Սերգեյ Սիմոնյանը կմրցի իտալացի Ջիովանի Ֆրենի հետ: Գևորգ Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Արման Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



