Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Սևակ Ամրոյանը կարողացավ մնալ շոու բիզնեսում: Բոլոր գաղտնիքները բացահայտում է երգիչը

LIFE

Blognews.am-ը գրում է.

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն արդեն ութ տարի է երգում և ստեղծագործում է իրեն հարազատ ոճում: Շատերի պես էլ չի ցանկանում փոխել ոճը, քանի որ ինչպես նա է նշում՝ կատարում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: BlogNews.am-ի հետ զրույցում Սևակը խոսել է ինչպես ստեղծագործական նորություններից, այնպես էլ մի քիչ անկեղծացել է անձնական կյանքի մասին: 

- Սևակ, նախ պատմիր առաջին ձայնասկավառակիդ մասին: Քանի՞ երգ է ընդգրկված և ինչպե՞ս ես դրանք ընտրել: 

- Սա իմ թվով առաջին ձայնասկավառակն է՝ կոչվում է «Էլ հետդարձ չկա»: Տասնմեկ երգ է ընդգրկված՝ ժողովրդական, աշուղական, հայրենասիրական, բայց հիմնականում այն երգերն են, որոնք ինձ հոգեհարազատ են: Մոտ մեկ տարի են տևել աշխատանքները. աշխատել եմ Գարեգին Առաքելյանի՝ Գաթա բենդից, Արմեն Սարգսյանի, Մուշեղ Մալյանի և Դեր Հովայի հետ: Ձայնասկավառակում կան երկու զուգերգ՝ Նունե Եսայանի և սփյուռքահայր երգիչ Գառնիկ Սարգսյանի հետ: Չեմ մտածել, որ ձայնասկավառակս կոմերցիոն լինի: 

- Երգչի համար այսօր ձայնասկավառակ թողարկելը կարծես տարիների արված աշխատանքների ամփոփում լինի: Չեմ կարծում, որ վաճառք ես ակնկալում: 

- Իհարկե, չեմ ակնկալում, որ վաճառվելու է և ես դառնալու եմ հարուստ մարդ, բայց սա տարիներիս աշխատանքի ամփոփումն է, և երգչի համար ձայնասկավառակն այցեքարտ է: Ձայնասկավառակս շուտով կլինի խանութներում, բայց ակնկալում եմ, որ արտերկրում էլ կվաճառվի: Շուտով մեկնելու եմ ԱՄՆ և որոշ քանակ հետս կտանեմ: 

- Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում այն գումարները որ ներդնում ես աշխատանքիդ մեջ, այդպես էլ հետ չես բերում չէ՞

- Իհարկե այդպես է, բայց ձայնասկավառակ թողարկելը մեծ գումարների հետ է կապված, թե տպաքանակը, թե դիզայնը, մանավանդ, երբ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում: Ամեն ինչ իհարկե գումարի հետ է կախված: Իրականում ծախսում  ես այն նպատակով, որ հետո պետք է լավ լինի: Ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ ճաշակով երգերը բերեմ կոմերցիոն դաշտ և ես փորձում եմ դա անել:

- Այդ դեպքում, հուշի մնացած երգիչ-երգչուհիներին՝ ի՞նչպես դա անել, քանի որ երաժշտական դաշտում կոմերցիոնը պարզապես խեղդում է արդեն: 

- Իհարկե շատ դժվար է, բայց ես ուրախ եմ, որ ես երգում եմ իմ ոճում, և ինչու ոչ, ես այդ երգերը ներկայացնում եմ խնճույքների ժամանակ: Այսինքն ես փորձում եմ դա բերել կոմերցիոն դաշտ, թե հիմա հետագայում դա ինչպես կստացվի՝ չգիտեմ:

 Սևակ, այն ժամանակ երբ դուք նոր էիք սկսում, բոլորն ասում էին, որ ժողովրդական երգը պահանջարկ չունի և հույս էլ չկա, որ դուք կկարողանայիք առաջ գնալ: Շատերն էլ հասկանալով, որ ժողովրդականը չի կարող կոմերցիոն լինել՝ փոխեցին իրենց ոճը: Սևակ, հիմա պատկերը փոխվել է:

 Ի ուրախություն ինձ այսօր շատացել է ժողովրդական երգի հանդեպ պահանջարկը, հիմա ես ակտիվություն եմ նկատում: 2007 թվականին ես մասնակցեցի «Ժողովրդկան երգիչ» նախագծին և արդեն 8 տարի է երգարվեստում եմ: Պետք է ասեմ, որ այն ժամանակ ավելի դժվար էր և  ասում էին մեղք չեն այս երեխեք, ի՞նչ են անելու նախագծից հետո: Նախագծից հետո բոլորս հայտնի դարձանք, բոլորը մեզ սիրում էին, երգում էին մեր երգերը: Իհարկե դժվար է մնալ ասպարեզում և կայանալը. նախագծից հայտնի դարձաց մյուս մասնակիցները ունեն այդ խնդիրը:  Իհարկե մեծ գումար է պետք՝ տեսահոկովակ նկարահանելու, ձայնասկավառակ թողարկելու, որի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, որովհետև չգիտես՝ թե ինչից սկսել: Այս տարիների ընթացքում երբ աշխատեցինք, սկսեցին նախագծերից մեզ նկատել, հեռուստաընկերություններից զանգել, իհարկե գնալով շատացան առաջարկները, որի համար ուրախ եմ:

- Գուցե՞ քո բախտը բերեց, որ ամեն դեպքում այսօր առաջ ես գնում

- Իհարկե, բախտի գործոնն էլ կա, ինչպես նաև ճիշտ մարդկանց հանդիպելը քո ճանապարհին : Օրինակ Սաշ Մհերյանը, ով ինձ շատ է օգնել: Ես այս ութ տարվա մեջ քրտնաջան աշխատել եմ, նկարահանել եմ վեց տեսահոլովակ, շատ երգեր եմ ձայնագրել, բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում, ձայնասկավառակս եմ թողարկել:

- Սևակ, ինչպես ես եմ նկատել, ամեն դեպքում դու շատ չես սիրում խոսել քո մասին, քիչ ես լինում ինչ-որ հաղորդումների հյուր, բայց նախընտրում ես խոսել քո արած աշխատաների մասին:

- Ճիշտ ես նկատել, իրականում կան հաղորդումների ձևաչափեր, որոնք չեմ սիրում, երբ փորձում են խոսել անձնականի մասին, ես ավելի շատ սիրում եմ խոսել իմ աշխատանքների մասին: Եթե անգամ ասելիք չունեմ, չեմ սիրում պարզապես գնալ հաղորդումներին հյուր և ջուր ծեծել: Իհարկե շնորհակալ եմ, այն հեռուստաընկերություններին, ովքեր կանչում են, քանի որ մեծացել է այն հաճախականությունը որ իմ տեսահոլովակները ցուցադրում են և բացարձակ առանց խնդրելու: Ես ուրախ եմ, որ նկատում, տեսնում և հրավիրում եմ, քանի որ դա շատ կարևոր է արտիստի համար: Պետք է նաև շեշտեմ, որ երբեք ոչ մի տեսահոկովակի ցուցադրման  համար գումար չեմ վճարել. միգուցե գնահատվել է այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում արել եմ:

- Ասացիր, որ չես սիրում անձնականի մասին խոսել, սա փոքր ակնարկ էր՞ ինձ, որ ոչինչ չհարցնե՞մ: Ամեն դեպքում չես էլ կարող առարկել, որ շատ հաճախ արտիստի համար անձնական կյանքը հաջող ՓՌ է դառնում:

- Ես չեմ ուզում այդպիսի ՓՌ, դա էլ ինձ համար սկզբունքի հարց է: Եթե այդպես պետք է ավելանա իմ մասին լուրերը և տեղեկությունը, ապա ես չեմ ուզում: Պետք է ավելացնեմ, որ այս հարցում խնդիրներ եմ ունեցել, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հարցրեցին ընկերուհի ունեմ թե՞ չէ, ես էլ պատասխանեցի՝ ոչ: Իսկ նախկին ընկերուհիս վիրավորվեց իմ պատասխանից: Հասկանում եք, ես պարզապես մտածում եմ, որ դա միայն իմ կյանքի էջն է և լուրջ մարդկանց հետաքրքիր չէ: Օրինակ բերեմ՝ ես Սթինգի մեծ երկրպագուն եմ, բայց ես անգամ չգիտեմ, նա ամուսնացած է թե՝ ոչ:

- Երևանում համերգային ակտիվություն եմ նկատում, եթե առաջ քիչ էր, ապա հիմա արդեն ամեն դեպքում երեք երգիչ մենահամերգ ունեցավ, չնայած հայ երգիչներից ոմանք նախընտրում են իրենց առաջին մենահամերգն անել ԱՄՆ-ում: Դու մոտ ապագայում ունե՞ս այդպիսի պլաններ:

- Հիմա ամբողջ նպատակս մենահամերգն է, եթե այս աշնանը չանեմ, ապա մյուս տարի: Դա մեծ աշխատանք է և ես չեմ ցանկանա դա պարզապես անել, անելու համար:  Սա իմ առաջին մենահամերգն է լինելու, ուզում եմ, որ լավ անցնի:

- Երգիչ-երգչուհիների մոտ կարծես մենահամերգը մրցակցության պես մի բան լինի: Հաճախ եմ լսում, երբ ասում են, ես աննախադեպ համերգ պետք է անեմ, որ նմանը չունեցող լինի:  Քոնն էլ է տարբերվելու

- Ինձ համար ծիծաղելի են այդ խոսքերը, ով էլ կասի՝ կծիծաղեմ: Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ արված է, կարելի է ինչ-որ օրիգինալություն փնտրել այդ ամենի մեջ, բայց որ ասես, տեխնիկապես կփորձես ինչ-որ մեկին զարմացնել՝ այլևս չես կարող: Այսօր շատ քիչ բան կա, որով կարող ես զարմացնել հանդիսատեսին, պետք է շեշտը դնել երգացանկի և երաժշտական օրիգինալության վրա: Իմ կարծիքով հոգևոր սնունդն է կարևոր, քանի օրինակ յոթ հատ լույս ավել դնելը. զարգացած և երաժշտասեր մարդուն չես զարմացնի ճոխ լույսերով: 

- Սևակ, քո մասին հաճախ ասում են, որ քո երգերը լավն են, բայց դու միշտ տխուր ես: Օրինակ՝ մտածել ես՞ ժողովրդական ռիթմիկ երգ ունենալ, որ գուցե այդ տեսակետը կոտրվի:

- Իհարկե շատ եմ լսում այդ մասին, բայց դա պատահական է ստացվել,  այնպես չէ, որ պարտադիր եմ անում: Ես պարզապես այն երգերը որոնք ընտրել եմ, եղել են լիրիկ, ես էլ ինձ միշտ այդ ժանրում եմ պատկերացրել: Այս տարիների ընթացքում հարյուրից ավելի երգ եմ երգել, երևի միայն տասն է եղել ռիթմիկ, իրականում դա վատ է, քանի որ ժողովուրդը քեզ սկսում է այդպես ընդունել: Հաճախ ինձ գրում են, զանգում և հարցնում՝ դուք ուրախ երգ ունե՞ք: Իհարկե ունեմ, ես մասնակցում եմ նաև խնճույքների: Հիմա ստուդիայում ռիթմիկ երգ եմ ձայնագրում և  աշխատում եմ այդ ուղղությամբ, որ ունենամ մի քանի ավելի ռիթմիկ երգեր: 

- Սևակ, իսկ  ի՞նչ նախասիրություններ ունես:

- Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, վերջին շրջանում շատ զբաղված էի՝ կապված ձայնասկավառակիս աշխատանքների հետ: Կուզեմ մի քիչ հանգստանալ, բայց շրջագայությունների ընթացքում հասցնում եմ մի քիչ հանգստանալ: Օրինակ՝ վերջերս Լիբանանում էի, այնտեղ շատ դուրս եկավ: Վերջերս հիանում եմ քամանչա գործիքով, և արդեն սկսել եմ դասերի գնալ վարպետի մոտ: Որոշել եմ ինձ համար սովորել, իսկ գործիքը նվեր եմ ստացել իմ լավ ընկերոջ կողմից: Կուզեմ հետագայում ինչ-որ երգի ժամանակ ինձ նվագակցեմ: Սիրում եմ նաև քաղաքից դուրս գնալ, ինքս ինձ բնության մարդ եմ համարում: Սիրում եմ մեծ թենիսով զբաղվել, վերջերս էլ մարզասրահ եմ հաճախում:

- Իսկ ի՞նչ է քեզ պակասում: 

- Ես մեծ-մեծ երազանքներ ունեմ, իմ էությամբ էլ երազկոտ մարդ եմ: Շատ-շատ ցանկություններ ունեմ կարիերայի առումով, հիմա շեշտը չեմ դրել անձնականիս վրա: Ուզում եմ  կայանալ, այնպես որ ես ինձնից բավարարված լինեմ: Ուզում եմ շատ համերգներ լինի, քանի որ իմ կյանքում լիարժեք բավարարվածություն միայն իմ աշխատանքն է տալիս:

- Ընտանիքիդ անդամները չեն ասում, ե՞րբ ես ամուսնանալու

- Ասում եմ՝ դեռ սպասեք: Իմ կարծիքով՝ մարդ պետք է կայանա ամեն առումով,  ոչ թե ամուսնանա, հետո նոր կայանա:  

- Քո պահանջները աղջիկների հարցում շատ ե՞ն

- Ես հատուկ պահանջներ չունեմ, ես մարդուն նայում եմ ընդհանուր:  Պարզապես պետք է լինի կրթված, պահել իմանա հասարակության մեջ: Ամեն ինչից էլ պետք է մի քիչ միչ քիչ լինի: Կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025