Չինուհին 10 տարում 14 անգամ հղիացել է՝ բանտ չընկնելու համար
LIFEՉինաստանի հյուսիս-արևմտյան շրջանի բնակչուհիներից մեկը, ով ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է միայն Զեն անունով, վերջին 10 տարում հղիացել է 14 անգամ, որպեսզի խուսափի ճաղերի հետևում հայտնվելուց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 10 տարի առաջ Զենը կոռուպցիայի մեղադրանքով դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն դատավճռի հրապարակման ժամանակ պարզվել է, որ մեղադրյալը հղի է:
Ըստ չինական օրենսդրության՝ հղի կնոջը դատապարտել են պայմանական ազատազրկման, ինչից հետո Զենը դիմել է հղիության արհեստական ընդհատման: Որոշ ժամանակ կազդուրվելուց հետո կինը կրկին հղիացել է ու պահանջել բանտ տեղափոխվելու փոխարեն իրեն կրկին պայմանական ազատազրկման դատապարտել։
Տվյալ իրավիճակը կրկնվել է 10 տարի, և հայտնի չէ, թե արդյոք կինը բոլոր հղիություններն է ընդհատել, թե այնուամենայնիվ երեխաներից մի քանիսին լույս աշխարհ է բերել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 39-ամյա Զենն այժմ բանտում է։
Աղբյուրը՝ Tert.am



