Ինչպես են Միշոն եւ կինը տոնել ամուսնության մեկամյա հոբելյանը
LIFE2015-ի հունիսի 20-ը ռեփեր Միշոյի եւ նրա կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի համար կյանքի ամենակարեւոր եւ հիշարժան օրն է։ Հենց այդ օրը նրանք հավերժ միասին լինելու եւ իրենց կյանքի մնացած մասը իրար հետ անցկացնելու խոստում տվեցին։
Միշոն եւ Սոնան, որոնք այժմ իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում, ամուսնության մեկամյա հոբելյանը տոնել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Դուբրովնիկում։ Զույգը հոբելյանական երեկոն անցկացրել է քաղաքի բարձրադիր հատվածում գտնվող ռեստորանում, որտեղ զույգը ոչ միայն հիացել է բացվող անմոռանալի տեսարանով, այլեւ լուսանկարվել է։
Հիշեցնենք, որ առողջարանային հայտնի այս քաղաքում պտտվելիս զույգը լուսանկարվել է մի վայրում, որտեղ նկարահանվել են հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի մի շարք տեսարաններ։

1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service



