Ավելի քան 100 հազար մեքենա է այրվել Տյանցզինում պայթյունի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 հազար նոր մեքենա է այրվել Չինաստանի Տյանցզին քաղաքի արդյունաբերական գոտում պայթյունի հետեւանքով , հաղորդում է China Daily-ն:
Առավել շատ վնասներ են կրել Volkswagen եւ Renault մակնիշի մեքենաները: Գերմանական կոնցեռնը կորցրել է 2748 մեքենա, ֆրանսիականը՝ ավելի քան 1500 մեքենա:
Վնասների մասին հայտնել են նաեւ Honda-ն եւ Mitsubishi-ն: Ավելի վաղ նման հաղորդմամբ հանդես էին եկել Toyota-ն, Mazda-ն ու Subaru-ն, հաղորդում էGazeta-ն:
Հիշեցնենք, որ 21 տոննա տրոտիլին համարժեք պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում: Վերջին տվյալներով մահացել է 55, տուժել ավելի քան 700 մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



