Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Սպանված հայ զինվորներին գլխատել են և նման վայրագություններով հպարտացել. ԵԽԽՎ բրիտանացի համազեկուցողը՝ Ադրբեջանի գործողություններ մասին

SOCIETY

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի գծով համազեկուցողները ներկայացրել են իրենց այցի արդյունքները: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար  Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից,  ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավարը նշել է.

«Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ալան Միլը մանրակրկիտ ներկայացրեց իրավիճակը Հայաստանում իրենց այցի ժամանակ, որ համընկավ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էսկալացիայի շրջանին, ասելով՝ մենք հասկանում ենք, որ ըստ էության խաղաղ ապրող մարդկանց գնդակահարել են,  հետո նկարել այդ սպանությունները, սպանված հայ զինվորներին գլխատել են և նման վայրագություններով հպարտացել: Ալան Միլն ընդգծեց, որ այդ հարցերով պիտի հետաքրքրվեն պատկան մարմինները և մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին ասաց, որ պատրաստվում են այդ հարցերը ներկայացրել ոչ միայն հանձնաժղովին, այլև, ինչպես Հայաստանում խոստացել են, վեհաժողովի գլխավոր քարտուղարին, ՄԻՊ-ին և այլ պաշտոնական դեմքերի ու կառույցների: Համազեկուցողները տպավորված էին, որ Հայաստանում բոլորը՝ իշխանություն թե ընդդիմություն, պաշտոնյաներ թե քաղաքացիներ, խոսել են այդ մասին: Ալան Միլը նշեց, որ Հայաստան այցի նպատակն էր ծանոթանալ Ընտրական օրենսգրքի մշակմանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին: Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում ձեռնամուխ են եղել իրավական դաշտի համապատասխանեցման գործին, ի սկզբանե թվում էր, թե միասնական դիրքորոշո ւմներ չեն գտնվելու՝ բանակցություններ, կոլեկտիվ քննարկումներ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններ և այլն: Ալան Միլի գնահատականով՝ կար քաղաքական կամք և քայլ առ քայլ երկխոսություն էր զարգանում, իշխանությունը ականջալուր էր լինում քաղաքացիական հասարակության և ընդդիմության կարծիքներին, երկխոսության արդյունքում լուծումներ էին գտնվում:

Համազեկուցողներից իտալացի Ջուզեպե Գալատին նույնպես ներկայացրեց իր կարծիքը՝ նշելով, որ կոլեկտիվ քննարկումների և երկխոսության ձևաչափն արդյունքներ է տալիս, որ կա քաղաքական կամք և համազեկուցողները քաջալերում են այդ մոտեցումները, և շարունակելու են մոնիտորինգը, հատկապես, որ աշնանը լինելու է լավ հնարավորություն փորձարկելու համար:

Հանձնաժողովում քննարկման ժամանակ Արմեն Ռուստամյանը և ես ներկայացրինք գործընթացները  և օրեր առաջ կայացած համաձայնությունը 4+4+4 ձևաչափի շրջանակներում՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ մեր նպատակն արդար և թափանցիկ քաղաքական գործընթացներն են:

Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց այս տեղեկատվությունը՝ կազմելով բավականին դրական պատկերացումներ: Ավարտելով հայաստանյան մասով քննարկումը՝ մոնիտորինգի հանձնաժողովը անցավ Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցի լրացումների և փոփոխությունների քննարկմանը, որոնց թիվը հասնում է 50-ի. այս հարցում ևս մեր պատվիրակությունը բավականին ակտիվ աշխատել է»՛: 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding