Մերկելն անհրաժեշտ է համարել Գերմանիայի ռազմական ծախսերի զգալի ավելացումը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկրին հարկ կլինի զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը՝ արտաքին սպառնալիքները դիմագրավելու համար: Նա այդ կարծիքը հայտնել է հունիսի 22-ին՝ Բեռլինում ելույթ ունենալով տնտեսական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գոր ծակալությանը:
Մերկելի խոսքով՝ ներկայում Եվրամիությունն ի վիճակի չէ պաշտպանել իրեն եւ չի կարող մշտապես հույսը դնել ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան գործընկերության վրա: «Դա նշանակում է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Գերմանիան է, որը պաշտպանության նպատակներով ծախսում է ՀՆԱ-ի մոտավորապես 1,2 տոկոսը, եւ ԱՄՆ-ը, որը ծախսում է 3,4 տոկոսը, պետք է մոտենան այդ ցուցանիշով»,- ճշտել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



