Հնդկաստանը 20 արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի տիեզերական գործակալությունը երկրի համար ռեկորդային քանակի արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով BBC-ին:
Polar Satellite Launch Vehicle C-34 հրթիռը բեռնված Է 1,5 կիլոգրամից մինչեւ ավելի 700 կգ քաշ ունեցող 20 սարքերով:
Դրանք նախատեսված են ամենատարբեր առաջադրանքներ կատարելու համար՝ ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորնգից մինչեւ անտառային հրդեհների հայտնաբերումը:
Արբանյակների ընդհանուր քաշը կազմում Է մոտավորապես 1288 կիլոգրամ: Դրանցից ամենախոշորը՝ 700 կիլոգրամանոցը, նախատեսված Է զինվորականների ու համալսարանների համար:
Փոքր արբանյակները պատկանում են այլ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ մասնավոր անձանց Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ինդոնեզիայից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



