Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Մերլին Մոնրոն օրը 50 անգամ...

LIFE

Մերլին Մոնրոյի իսկական անունը Նորմա Ջին Մորտենսոն (Բեյքեր) է: Ամերիկացի կինոդերասանուհին, երգչուհին և սեքս խորհրդանիշը ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին:

Աղջկա մայրը նրա դաստիարակությամբ չի զբաղվել, ուներ հոգեկան լուրջ խնդիրներ և ֆինանսական դժվարություններ: Այդ իսկ պատճառով՝ Նորման գրեթե ողջ մանկությունն անցկացրել է մանկատներում և խնամատար ընտանիքներում: Մի քանի անգամ աղջկան փորձել են որդեգրել, սակայն մայրը հրաժարվել է փաստաթղթերը ստորագրել:

10 տարեկանից սկսած հմայիչ աղջկան սկսել են ուշադրություն դարձնել, և ամենասարսափելին այն է, որ հենց այն ընտանիքներում, որտեղ նա ապրում էր: Մերլինն անձամբ պատմել է բազմաթիվ դեպքերի մասին, երբ իրեն փորձել են բռնաբարել այն ընտանիքներում, որտեղ ապրել է:

Նորման իր անունը փոխել է Մերիլինի 20 տարեկան հասակում, երբ կինոստուդիայում ընդունվել է աշատանքի, որպես երկրորդական դերերի հասարակ դերասանուհի:

Մերլինը պաշտոնապես ամուսնացել է 3 անգամ: Սակայն նրա թաղմանը ներկա է գտնվել միայն երկրորդ ամուսինը՝ բեյսբոլիստ Ջո Դի Մաջոն, ում հետ ամուսնությունը նույնիսկ մեկ տարի էլ չի տևել: Հենց նա է, նույնիսկ բաժանումից հետո, աջակցել և հովանավորել Մերլինի բազմաթիվ նախագծեր:

Մերլին Մոնրոն ունեցել է բազմաթիվ սիրեկաններ: Պատմություններ են պտտվել Ջոն Քենեդիի և նրա եղբայր Ռոբերտի հետ սիրավեպերի մասին: Դերասանուհին երեխա չի ունեցել, սակայն 2000 թվականին հայտնի է դարձել ոմն Ջոզեֆ Քենեդիի մասին, ով պնդել է, որ Մերլինի և նախագահ Ջոն Քենեդիի որդին է:

Դեռ կյանքի օրոք Մերլինը պարգևատրվել է «Ամենահմայիչ դերասանուհի» մրցանակով և Աստղերի արահետում աստղի է արժանացել:

Դերասանուհին երազում էր լուրջ դերի մասին, սակայն նրան հրավիրում էին միայն կատակերգությունների և մելոդրամաների: Մոնրոյի հաշվին կա ավելի քան 30 ֆիլմ, որոնցում նա հիմնականում հիմարիկ շիկահերի դեր է խաղացել: Մերլինի երրորդ ամուսինը՝ Արթուր Միլլերը, սեփական օրագրում գրել է, որ նրան փոքրիկ հիմար աղջիկ է համարում: Ընդ որում՝ հենց այս գրառումն էլ նրանց բաժանման պատճառ է դարձել. Մերլինը չի կարողացել հանդուրժել, որ նույնիսկ ամուսինն է իրեն հիմար համարում:

Իրականում Մերիլինը միշտ մասնակցել է քաղաքական վեճերի, ունեցել է հստակ դիրքորոշում, փորձել է հասնել հավասարության բոլորի համար՝ անկախ մաշկի գույնից, ազգությունից և հավատքից:

Հարցազրույցներում նա հետևել է, որ իր խոսքերը ձայնագրվեն առանց աղավաղումների, սակայն միշտ չէ, որ դա տվել է անհրաժեշտ արդյունքը: Չէ՞ որ թեթև աղջկա կերպարը հանրությանն ավելի հետաքրքիր էր:

Մերլինը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել: Նրա մարմնի փոփոխություններին կարելի է հետևել ֆիլմերում: Վիրահատության են ենթարկվել դերասանուհու քիթը, ծնոտը, կուրծքը:

Մերլինը չէր վստահում դիմահարդարներին և անձամբ էր հարդարվում: Ընդ որում՝ նա կարող էր լվացվել օրական 15 անգամ և ամեն անգամ նորից դիմահարդարվել: Մերլինն օրական լվանում էր գլուխը և սանրվում էր առնվազն 50 անգամ՝ համարելով դա մազերի աճի և թեփից զերծ մնալու լավագույն միջոցը: Դերասանուհին ի բնե շիկահեր չի եղել: Մազերի գույնը նրա կերպարի բաղկացուցիչ մասն էր:

Մերլինը պնդում էր, որ ատում է կերակուրը և ձգտում է սնվել թեթև նախուտեստներով: Սակայն նա սիրում էր միրգ ու բանջարեղեն և չէր սնվում ժամը 18-ից հետո: Դերասանուհին ամեն օր այցելում էր ատամնաբույժի և ատամներն ամեն օր մաքրում էր սոդայով: Մերլինը երբեք չէր արևհարվում և արևը մաշկի համար վնասակար էր համարում: Իր հայտնի ճոճվող քայլվածքին հասնելու համար Մոնրոն օրական մի քանի րոպե քայլում էր սենյակում՝ ոտքերի արանքում շիշ սեղմած:

«Անհանգիստները» ֆիլմի նկարահանման վերջին օրը Քլարք Գեյբլը հայտարարում է, որ Մերիլինն իրեն սրտի կաթվածի է հասցրել: Հաջորդը օրը նա միոկարդի ինֆարկտ է ստանում և 11 օր անց մահանում է:

Մերլին Մոնրոն մահանում է 1962 թվականի օգոստոսի 5-ին՝ քնաբերով թունավորումից: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նրա բազմաթիվ երկրպագուներ հետևում են նրա օրինակին: Մոնրոյի ընկերներից շատերը նրա մահվան համար չեն զարմանում. նրա պապը մահանալիս թուլամիտ էր, մայրը կյանքի կեսն անցկացրել էր հոգեբուժարաններում, իսկ ինքը Մերլինը երրորդ ամուսնուց բաժանվելուց հետո նույնպես որոշ ժամանակ հոգեբուժարանում էր անցկացրել:

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025