Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հերթը մշակույթինն է…

CULTURE

Հազարամյակներ ի վեր մշակույթը հանդիսացել է այն կարևորագույն միջոցը, որի միջոցով մարդկությունն արտահայտել է սեփական հոգու խոհերն ու արտացոլել այն արժեհամակարգը, որի կրողն է հանդիսացել ինքը: Հայերս, ինչպես հայտնի է, աշխարհին առավելապես հայտնի ենք ոչ այնքան որպես ավեր ու ավար բերող, նվաճող ազգ, որքանստեղծարար ու աշխարհին մշակութային այնպիսի արժեքներ տված ժողովուրդ, որով կարող է պարծենալ ցանկացածը, ով իրեն համարում է քաղաքակրթություն կրող, արժեհամակարգ ունեցող մեկը:

Ավա՜ղ, հատկապես վերջին տասնամյակներում, երբ 3-րդ հանրապետությունը ստիպված էր դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների, հատկապես բավական լուրջ հետընթաց ապրեց երկրի մշակութային կյանքը, որի պատճառը, թերևս, ոչ թե այն էր, որ ասենք հայ ժողովրդի արգանդը չորացել էր ու այլևս ընդունակ չէր տաղանդավոր մշակութային գործիչներ լույս աշխարհ բերել, այլ ֆինանսավորումը, ներդրումների պակասը:

Ցավով պետք է ամրագրենք, որ այս բացասական երևույթը շարունակվում է մինչ օրս ու մշակույթի ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարիք է զգում հավելյալ ներդրումների ու, ինչու ոչ, ազգային բարերարների հովանավորչության:

Գագիկ Ծառուկյանի՝ ազգանպաստ գործունեության ու մարդասիրական սկզբունքների մասին երկար-բարակ խոսելը, թերևս, ավելորդ է. այդ ամենի մասին գիտի յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Այն, որ Ծառուկյանը ժողովրդի շրջանում առավելապես հայտնի է որպես հայկական սպորտը հովանավորող ազգային բարերար ու սոցիալական նշանակության մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչած գործիչ, որի հովանու ներքո հատկապես վերջին տարիներին մեծ ձեռքբերումների է կարողացել հասնել մեր սպորտը, ամենևին էլ հիմք չի տալիս ենթադրելու, թե նրա գործունեությունը սահմանափակվում է վերը նշվածներով. մշակույթը ևս մշտապես Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է եղել:

Այսպես՝ ազգային բարերարը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ ունեցած իր վերջին հանդիպմանը, շնորհավորելով նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու առթիվ, պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արվեստանոցի սաները վերջերս մասնակցել էին Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել միանգամից 5 անվանակարգում: Ի դեպ, մեծ բարեգործը խոստացել է նաև 15 միլիոն դրամհատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի՝ Հայաստան հրավիրելու համար:

Կասկած չկա, ինչպես սպորտում, այնպես էլ այլևս մշակույթում հաջողությունը մշտապես ուղեկցելու է Հայաստանին, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, երբ մի ոլորտով սկսում է զբաղվել անձամբ Ծառուկյանը, այն անխուսափելիորեն վերելք է ապրում: Ակնհայտ է, որ սպորտից հետո հերթը մշակույթինն է՝ աշխարհով մեկ հանրահռչակելու հայի հոգու գեղեցկությունն ու ի ցույց դնելու ներքին ոգեղենությունը, մի բան, որի կարիքն այնքան շատ է զգում ժամանակակից աշխարհը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome