«Լեքսուս»-ը բախվել է քարերին. 24-ամյա վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus RX» մակնիշի 34 QS 531 պ/հ (վարորդ` 24-ամյա Լ. Թ. ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:
Հրշեջ-փրկարարները Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



