Իրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԻրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ԻՌՆԱ գործակալությանը հայտնել Է Ֆարսի նահանգի բժշկական ծառայության ներկայացուցիչ Հասան Համթին:
Ողբերգությունը լույս հունիսի 22-ի գիշերը տեղի Է ունեցել Լայրուս լեռնանցքում: Քերմանի նահանգից Ֆարսի նահանգ ուղեւորվող ավտոբուսը, առայժմ չպարզված պատճառներով, ընկել Է կիրճը: Տուժածներին տեղափոխել են Նեյրիս քաղաքի հիվանդանոց:
Բժշկական ծառայության ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ այդ պատահարից մեկ ժամ անց մեկ այլ մարդատար ավտոբուս մայրուղուց դուրս Է ընկել Շիրազ քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով վիրավորվել Է 47 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



