Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին

POLITICS

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Այս մաս ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով ՊԳԿ հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի, իսկ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Անդրադառնալով ՊԳԿ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին` այդ թվում` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում», «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընրանքային օգտագործումը Հայաստանում», «Ազգային բուսասանիտարական հսկողության ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» և այլ ծրագրերին` նախարարն ընդգծել է համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը:

 «ՊԳԿ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը մեծապես նպաստել են մեր երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև պարենային ապահովության և անվտանգության ապահովմանը: Սակայն ագրարային ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ուստի հետագա համագործակցության ուղիները մշակելիս հարկավոր է առաջնահերթություն տալ այն ծրագրերին, որոնք կնպաստեն այդ խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացման հարցում առկա խոչընդոտների հաղթահարմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ինտենսիվ այգիների ստեղծման, փոքր արտադրությունների կազմակերպման,  սառնարանային տնտեսությունների և չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Միաժամանակ նախարար Սերգո Կարապետյանը շեշտել է նորաստեղծ կոոպերատիվների ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ 2016-2020 թթ.» փաստաթղթի նախագծին, որը նախատեսվում է ստորագրել պարոն Ջեհլեի ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող այցի ընթացքում:

Պարոն  Ռայմունդ Ջեհլեն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և ՊԳԿ  փոխգործակցության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված խնդիրները և իր կողմից հնարավորինս աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:  

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns