Դոլարն ու ռուբլին էժանացել են
ECONOMICSՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով` կազմելով 478.05 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 533.07 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժն ից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.37 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 746.67 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 14-ին կազմել է 17 հազար 164.07 դրամ, արծաթի գինը՝ 235.62 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 185.23 դրամ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



