Բալով լիկյոր.Բաղադրատոմս
LIFEՑանկալի է պատրաստել միանգամից երկու չափաբաժին բալի լիկյոր, քանի որ այն անսպասելի արագ է վերջանում: :)
Պատրաստման եղանակ
- Բալերը լվանում ենք, ստուգում, որ փչացած մասեր չունենան:

- Այնուհետև լցնում ենք 3լ տարողությամբ բանկայի մեջ: Կորիզները հանել հարկավոր չէ. դրանք հաճելի դառնություն են տալիս խմիչքին:
Անմիջապես բալի վրա լցնում ենք շաքարավազի և օղու կեսը, փակում պլաստիկ կափարիչով և թողնում այդպես մնա 6-7օր՝ ամեն օր թափահարելով բանկան այդ ընթացքում:
- 7օր հետո բացում ենք բանկան, նրա պարունակությունը անցկացնում մաղի միջով, որպեսզի առանձնացնենք հեղուկը:

- Ապա հեղուկային մասի վրա լցնում ենք օղու և շաքարավազի մնացած մասը: Մի փոքր տաքացնում ենք ստացված հեղուկը, որպեսզի շաքարավազը լուծվի: Այնուհետև անցկացնում ենք լիկյորը մարլյայի միջով՝ կատարյալ հարթ հեղուկ ստանալու համար: Լիկյորը լցնում ենք շշերի մեջ և թողնում այդպես 2-3օր, որից հետո արդեն կարելի է համտեսել:

Բալով լիկյոր պատրաստելու բաղադրատոմս տան պայմաններում: Օգտագործելով բաղադրիչների այս քանակությունը կստանաք 1-1,2լ լիկյոր:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service



