Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր երկրում ոչ մի երգիչ այսքան գումար չի ծախսել տեսահոլովակ նկարահանելու համար. Նարեկ Մակարյան

LIFE


Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Նարեկ Մակարյանի հետ: Մեզ հետ երգիչը կիսվել է վերջին տեսահոլովակի ստեղծման մանրամասներով, անդրադարձել է առաջիկա անելիքներին, ինչպես նաեւ պատմել մեքենայի կողոպուտի հետ կապված իր կասկածների ու առաջիկա հանգստի մասին:

Նարեկ, շնորհավորելով նոր տեսահոլովակի կապակցությամբ, կխնդրեմ մի փոքր պատմեք դրա ստեղծման մասին:

- «Just Belivе»-ը իմ եւ ԴՋ Ամասի համատեղ աշխատնքն է, որը կարծես թե բավականին բարձր ընդունվեց: Մենք նպատակ ունենք այս երգն ու տեսահոլովակը, որն ի դեպ նկարահանել է Սերժ Գաբյանը,  ներկայացնել արտասահմանյան շուկա, քանի որ տեսահոլովակը բավականին մրցունակ կարող է համարվել երոպական շուկայում: Միաժամանկ, մենք հասկանում ենք նաեւ, որ եվրոպական շուկա մուտք գործելն այնքան էլ հեշտ չէ, այնտեղ հայտնվելու արժեքներն էլ բավականին թանկ են, բայց ունենք մեծ ձգտումներ ու աշխատասեր ենք: Այնպես որ, տեսնենք՝ գուցե ինչ-որ բանի հասնենք:

Նարեկ, ցանկությունը մի բան է, իրագործելը բոլորովին այլ: Որեւէ քայլ այդ ուղղությամբ իրականացրե՞լ եք:

- Այո, համաձայն եմ Ձեզ հետ, որ երբեմն ցանկությունները իրականություն դարձնելը բավականին դժվար է: Որոշակի քայլեր արել ենք, օրինակ՝ այս երգն ու տեսահոլովակը ներկայացրել ենք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ու կազմակերպությունների, ովքեր զբաղվում են երգերի ու տեսահոլովակների պրոդյուսինգով, նրանց կողմց արդեն իսկ հետաքրքրություն կա, այնպես որ սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Նարեկ, տեսահոլովակը հագեցած էր գրաֆիկական լուծումներով, ինչը թանկ հաճույք է: Վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի տեսահոլովակի բյուջեն, գուցե կիսվե՞ք թվերով:

- Այո, նման որակյալ տեսահոլովակ ունենալու համար պետք է գումար չխնայել: Թվերով կոնկրետ չեմ խոսի, բայց չեմ թաքցնի՝ բյուջեն բավականին մեծ է եղել, հավանաբար այնքան մեծ, որքան մեր երկրում ոչ մի երգիչ չի ծախսել տեսահոլովակ նկարահանելու համար: Այս առումով պետք է հաշվի առնել նաեւ այն, որ նկարահանումները 4 աշխատանքային օր են եղել, մոտ երկու ամիս պահանջվեց գրաֆիկական լուծումները ստանալու համար, գումարած նրան, որ դերասանուհուն հրավիրել էինք Մոսվայից:

Նարեկ, դուք կոմերցիոն երգեր կարծես թե չեք երգում ու շատերին հետաքրքրում է, թե որտեղի՞ց է գալիս Ձեր եկամտի աղբյուրը: Վերջերս կատակել էիք՝ ասելով, որ ոսկե կճուճ եք գտել. Եթե ավելի լուրջ խոսենք՝ գուցե բիզնե՞ս ունեք:

- Այս հարցի շուրջ խոսելիս երբեմն հումորով պատասխանում եմ ու ասում, որ տատիկս հարուստ է ու իր թոշակն ամբողջությամբ ինձ է փոխանցում: Իրականում այո, մեր երկրում կոմերցիոն համարվող 6/8 չափի երաժշտություն, կամ հարսի, քավորի, ընկերոջ մասին երգեր ես չեմ հնչեցնում, որովհետեւ չեմ սիրում ու չեմ անի մի բան, ինչն ինձնից առավել է: Միաժամանկ, «Քեզ հետ, առանց քեզ» երգը չլինելով կոմերցիոն բնույթի, դարձավ այդպիսին, քանի որ դրանով հետաքրքրվեցին նաեւ այլ երկրներից, ես հասցրել եմ արդեն վաճառել դրա իրավունքները երեք տարբեր երկրներում, որպեսզի այն կարողանան երգել նաեւ այլ երգիչներ: Այսինքն՝ որպես հեղինակ ես գրում եմ երգեր այլ արտիստների համար եւս, ու ստացվում է, որ գումարի աղբյուր ունեմ:

Այս պահին որպես կատարող ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ընդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ին եւ 2-ին, Հայաստանը ներկայացնելու եմ «Морской узел» միջազգային մրցույթում: Այս մրցույթի շրջանակենրում աշխատում եմ Սամվել Գրիգորյանի հետ: Ժամանակին այս մրցույթին մասնակցել են Վարդուհի Վարդանյանը, Ռազմիկ Ամյանը, Արա Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք: Ինձ դուր է գալիս անընդհատ մասնակցել մրցույթների, փորձել ուժերս ու կենդանի կատարումով վայելել բեմը:

Գիտեմ, որ ցանկություն ունեք այս տարի կենտրոնանալ միայն երգի-երաժշտության վրա ու դերասանությամբ չզբաղվել:

- Այո, ուզում եմ դերասանական ոլորտում մի փոքր հանգիստ վերցնել, որպեսզի նոր երգերս ավելի արագ կարողանամ ներկայացնել իմ հանդիսատեսին: Իհարկե, եթե լինեն ինձ շատ հետաքրքիր առաջարկներ, գուցե եւ չեղարկեմ այդ որոշումս:

Նարեկ, ամիսներ առաջ Ձեր մեքենան կողոպուտի ենթարկեցին, ու բազմիցս եք նշել, որ դա սովորական գողություն չեք դիտարկում: Որեւէ բան պարզվե՞լ է:

- Անկեղծ ասած՝ կասկածներ ունեմ, որոնց մասին չեմ բարձրաձայնում: Ինչեւէ, ոստիկանությունը գողերին դեռ չի գտել, բայց չեմ կարծում, որ սա պատահականության արդյունք էր: Ինձ համար դա անցած թեմա է, հիմա արդեն մոտոցիկլ եմ վարում, որի ապակիները դժվար թե կարողանան կոտրեն, բայց կարող են գրկել ու տանել:

Նարեկ, վերջին ամիսներին բավականին շատ եք աշխատել, հանգստի մասին չե՞ք մտածում:

- Իսկապես շատ եմ ցանկանում հանգստանալ, որովհետեւ զգում եմ, որ արդեն շատ եմ հոգնել ու սպառվել: Միաժամանակ՝ փորձը ցույց է տվել, երբ ես հանգիստ եմ ուզում պլանավորել, միշտ մի անհետաձգելի գործ է ծագում: Տեսնենք, թե ինչպես կստացվի այս տարի: 

Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank