Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում
INTERNATIONAL NEWSՎրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին Բաթումում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշվիլին:
Նա նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարներն աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այդ հանդիպման ժամանակ:
«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով հուլիսի սկզբին ծրագրված հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Բաթումում: Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար», -ասել է վրացի նախարարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



