Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


«Եվրո 2016». Ռոնալդուն միայնակ Պորտուգալիային բարձրացնում է 3-րդ տեղ

SPORT

«Եվրո 2016»-ի վերջին F խմբում պայքարը հասավ իր գագաթնակետին: Եվրոպայի առաջնության ամենագեղեցիկ հանդիպումը տեղի ունեցավ Լիոնում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ  Պորտուգալիա-Հուգարիա խաղն ավարտվել է` 3-3 հաշվով:

Պորտուգալիա. Պատրիսիու, Պեպե, Ռ. Կարվալյու, Ռոնալդու, Մոուտինյու, Մարիու, Վիեյրինյա, Վ. Կարվալյու, Գոմեշ, Նանի, Էլիզեու

Հունգարիա. Կիրայ, Լանգ, Յուխաշ, Գուզմիչ, Կորհուտ, Պինտեր, Էլեկ, Լովրենչիչ, Գերա, Ջուջակ, Սալաի

Գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն:

Հունգարիա Պորտուգալիա հանդիպման 1-ին խաղակեսը միտում ուներ դառնալ հերթական սենսացիան «Եվրո 2016»-ում: Պորտուգալիայի հավաքականին հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ է անհրաժեշտ: Պորտուգալիան հենց ամենասկզբից տիրեց խաղային առավելությանը, սակայն վտանգավոր գրոհներ այդպես էլ կազմակերպել չկարողացավ: Հունգարիայի ընտրանին առաջին իսկ վտանգավոր գրոհով կարողացավ արդյունքի հասնել: 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Զոլտան Գերան: Հունգարիայի հավաքականը շարունակեց գործել հակագրոհներով և 24-րդ րոպեին կարող էր կրկին հասնել արդյունքի: Պորտուգալիան այս դրվագում էլ փրկվեց: Պորտուգալիայի հավաքականը առաջին իրական հնարավորությունը ունեցավ միայն 29-րդ րոպեին: Հունգարիայի հավաքականի վետերան դարպասապահ Գաբոր Կիրայը գեղեցիկ ցատկով հեռացրեց գնդակը Քրիշտիանու Ռոնալդուի տուգանային կրակոցից հետո: Պորտուգալիան շարունակեց գրոհել և 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նանին: Փոխանցումը ոսկերչական ճշտությամբ կատարեց Ռոնալդուն: 1-ին կեսը ավարտվեց 1-1 հաշվով:

2-րդ խաղակեսի մեկնարկը գերազանցեց ֆուտբոլասերների սպասելիքները: Հունգարիայի հավաքականը 47-րդ րոպեին ստացավ տուգանային հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Բալաշ Ջուջակը, որի հարվածից հետո գնդակը դիպավ Անդրե Գոմեշին և հայտնվեց Պորտուգալիայի դարպասում: Պորտուգալիան հաջորդ իսկ վտանգավոր գրոհով հավասարեցրեց հաշիվը: Ռոնալդուն 50-րդ րոպեին կրունկի ֆանտաստիկ հարվածով գրավեց Հունգարիայի դարպասը ` 2-2: Ռոնալդուն տարերքի մեջ էր: Պորտուգալիան չհասցրեց նշել հաջողությունը և Հունգարիան կրկին հասավ հաջողության: Բալաշ Ջուգակը տուգանայինից հարվածեց, գնդակը ետ մղվեց, Ջուջակը տիրեց գնդակին, հարմարեցրեց և անորսալի հարվածով կրկին գնդակահարեց Պորտուգալիայի դարպասը` առաջ մղելով իր թիմին`3-2: Հունգարիան քանդում էր Պորտուգալիային, սակայն Քրիշտիոնու Ռոնալդուն անկոտրուն էր: «Ռեալ»-ի առաջատարը պատասխանեց բոլոր քննադատներին 62-րդ րոպեին: Ռոնալդուն, ստանալով թիմակցի փոխանցումը, դուբլ գրանցեց իր օգտին ` գլխով ուղարկելով գնդակը Հունգարիայի դարպասը: Իսկ Հունգարիայի պատասխանը կրկին ավելի քան վտանգավոր էր: Պորտուգալիան փրկվեց 64-րդ րոպեին՝ դարպասաձողի օգնությամբ: Պորտուգալիան ուժեղացնելով հարձակումը 76-րդ րոպեին՝ ուներ հերթական հնարավորությունը: Ռոնալդուն 76-րդ րոպեին վրիպեց նպաստավոր դիրքից: Հետագայում Ֆեռնանդու Սանտուշի թիմը կրկին տիրեց նախաձեռնությանը, սակայն ավելին անել չկարողացավ: Պորտուգալիան գրավեց խմբում 3-րդ տեղը և կսպասի E խմբի պայքարի ավարտին, որից հետո պարզ կդառնա այս հավաքականի ճակատագիրը: 1-ին տեղը խմբում զբաղեցրեց Հունգարիան` վաստակելով 5 միավոր:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee