Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Լևոն Մկրտչյանը կարևորում է գիտություն-կրթություն-բիզնես կապի ամրապնդումը

SOCIETY

 ՀՀ կրթության և գիտության նախարար ԼևոնՄկրտչյանը հունիսի 22-ին այցելել է  «Սինոփսիս Արմենիա»  ընկերության  գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ:  Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարը շրջայց  է կատարել ուսումնական դեպարտամենտում, որտեղ այդ պահին  ընթանում էր բակալավրական կուրսում սովորողների դասապրոցեսը: 

Սինոփսիս  Արմենիայի ուսումնական դեպարտամենտում հիմնականում ընդգրկված են   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի և  այլ  բուհերի ՏՏ ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներ: Նրանք բուհին զուգահեռ մրցութային կարգով ընդունվել և սովորում են ընկերության ուսումնական կենտրոնում, որը բուհական բազային կրթությանը համընթաց նրանց համար լրացուցիչ  կրթություն է և նպաստավոր կլինի բարձրակարգ ՏՏ մասնագետ դառնալու  հարցում: Նրանցից ոմանք արդեն աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում: Նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել ուսումնական ծրագրերի բովանդակության և երիտասարդների ապագա  մտադրությունների  մասին:

Նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների և  տարբեր ոլորտներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ շեշտելով, որ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու այլ ճանապարհ չկա. «Մենք պետք էհասկանանք, թե տնտեսությունն ինչ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջև. մենք ձևավորում ենք պարզու ընթացիկ տեխնոլոգիաների՞ վրա հիմնված   կրթակարգ, թե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք  է ներուժունենա  լուծելու խորը ինժեներական և  գիտական հարցեր: Հատկապես եթե մենք ընտրում ենք երկրորդճանապարհը, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազյին կրթության որակին: Մասնավորտնտեսվարողները, որպես կանոն, իրենց գործընկեր բուհերն ընտրելիս, հիմնվում են առաջին հերթին բազայինկրթության արդյունքների վրա: Կոնկրետ Սինոփսիսի դեպքում մենք գործ ունենք միջազգային ճանաչում ունեցողընկերության հետ, որն երբեք իրեն թույլ չի տա իր բիզնեսի քաղաքականությունը կառուցել  ոչ որակյալ կրթականարդյունքի վրա: Մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի գիտություն-կրթություն-բիզնես  կապն ամրապնդվի ևբուհերի ու  տնտեսվարողների  համագործակցության կոնկրետ օրինակներն ավելի ու ավելի շատանան, դրանք,ցավոք, այսօր քիչ են,- նշել է Լ. Մկրտչյանը  և շարունակել,- Մենք խրախուսում ենք մասնավոր ընկերություններումգիտակրթական կլաստերների ստեղծումն ոչ միայն բուհական, այլև ավելի ցածր  կրթական մակարդակներում՝ դպրոցում և միջին մասնագիտական հաստատություններում»:

[gallery id= 57225]

ԿԳ նախարարը հավելել է, որ բուհերն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ իրենց վրա վերցնել տեխնոլոգիական կրթության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար առկա ռեսուրսները բավարար չեն: Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ   տնտեսվարողներն ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
ՏՏ ոլորոտում առկա կադրային մեծ պահանջարկը, մասնավորապես 4000   մասնագետի պահանջարկի խնդիրը,  ԿԳ նախարարի համոզմամբ կարող է լուծվել երկու ճանապարհով՝ շուկայի ընթացիկ պահանջարկը, որտեղ նախատեսվում է   հիմնաանում աշխատել տեխնոլոգիաներով, կարող  է լրացվել նաև միջին մասնագիտական համակարգի կադրային ռեսուրսով: Այն կլուծի նաև սոցիալական խնդիր՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի բարձր վարձատրությունը: Առավել բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրը, որտեղ մենք ունենք գիտական ակնկալիքներ, պետք է լուծեն առաջատար բուհերը. «Խոսքն այս դեպքում շատբարձր որակի մասին է, որովհետև որակը դառնում է նաև թելադրող աշխատաշուկայի համար: Այդ տեսանկյունիցմենք, բացի աշխատաշուկայի ընթացիկ խնդիրները լուծելուց,  կարևորում ենք նաև խորքային և երկարատևհամագործակցությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության  տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարին ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմանները:
Այցի ավարտին ԿԳ  նախարարը հանդիպում է ունեցել նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի  ան դամների հետ, որտեղ քննարկվել են  կրթական համակարգի և  ՏՏ ընկերությունների համագործակցությանն առնչվող  գործնական հարցեր»։

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform