Ուղևորությունները դեպի Մարս հնարավոր կդառնան ոչ վաղ, քան 15 տարի հետո. ԵՏԳ ղեկավար
SOCIETYՄարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
«Եթե ունենայինք բավարար ֆինանսական միջոցներ, այդ դեպքում, հնարավոր է, կարողանայինք ավելի վաղ դա իրականացնել: Սակայն այժմ մենք չունենք այն միջոցները, որոնք առկա էին «Ապոլլոն» ծրագրի պարագայում»,- ասել է Վերները:
Վերների խոսքով՝ Լուսնի վրա մշտական մարդկային բնակավայրը, որտեղ մարդիկ կկարողանային եռաչափ պրինտերներով արտադրել դեպի Մարս ուղևորության համար անհրաժեշտ իրեր, զգալի քայլ կարող է դառնալ Կարմիր մոլորակ հասնելու համար:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



