Ծիրանաչիրը հրաշքներ է գործում առողջության համար. այն օգտակար է ոսկորների, սրտի, նյարդերի, արյան համար
LIFEԾիրանաչիրը շատ համեղ է, օգտակար և առողջարար։ Այն պարունակում է կալցիում, կալիում, ֆոսֆոր, վիտամին A, C, երկաթ։ Ծիրանի մեջ առկա մագնեզիումը նվազեցնում է սթրեսը և կարգավորում է մարսողությունը։ Վիտամին B-ն, մյուս կողմից, ամրացնում է նյարդերը։
Այս պտուղը հիասքանչ է այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր խոլեստերին։ Ծիրանաչիրն ուտելիս պետք է շատ ծամել՝ այդպիսով խթանելով մարսողությունը։ Այն պաշտպանում է սիրտը և մաքրում է արյունը։
Ծիրանաչիրը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է ոսկորների բնական գործունեության համար։
Ներկայացնում ենք ծիրանաչրով պատրաստվող մի բաղադրատոմս, որը պայքարում է նաև քաղցկեղի դեմ։
Անհրաժեշտ բաղադրիչները
- 200 գրամ ծիրանաչիր
- 100 գրամ սալորաչիր
- 100 գրամ ընկույզ
- 2 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Ծիրանաչիրը, սալորաչիրը և ընկույզը աղալ, ապա ավելացնել մեղրը և լավ խառնել։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և դնել սառնարանում։
Օգտագործման եղանակը
Այս հրաշք և համեղ խառնուրդից պետք է ուտել օրական 1 թեյի գդալ՝ նախաճաշից առաջ, և 1 թեյի գդալ՝ քնելուց առաջ։
Ուշադրություն․Այն չի կարելի չափից շատ ուտել, քանի որ կարող է առաջացնել փորկապություն։ Այս բաղադրատոմսը չի կարելի նաև 1 տարեկանից փոքր երեխաներին։
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...
5
IDBank has opened a representative office in Glendale, California



