Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցած հայ բազկամարտիկներին (տեսանյութ)
VIDEOՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է հայ բազկամարտիկներին, որոնք փայլուն ելույթ են ունեցել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք որ օրեր առաջ մեր մարզիկները Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունից Հայաստան էին վերադարձել 7 մեդալով, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի:
«Շնորհավորում եմ: Ես միշտ պատրաստակամ եմ հետևելու և աջակցելու այս սպորտաձևին: Ավելի ոգևորիչ է, որ մասնակիցների թիվը գնալով շատանում է՝ Արմավիրից, Նոյեմբերյանից, Կիրովականից: Կարևոր է, թե քանի հոգի պետք է մասնակցի մրցումներին: Պետք է լավ պատրաստվել, որ մեդալների քանակն էլ շատ լինի, ազգի պատիվն էլ բարձր պահեք»,- ասաց Ծառուկյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



