Վլատկե Դրոբարովը երկարաձգել է պայմանագիրը«Բանանց»-ի հետ
SPORTՖուտբոլի Հայաստանի գավաթակիր «Բանանց»-ում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները` «Եվրոպա լիգա»-ի խաղարկությունից առաջ: «Բանանց»-ը «Եվրոպա լիգա»-ին ընդառաջ երկարաձգել է պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի Վլատկե Դրոբարովի հետ: Իսկ ակումբի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ասխաբաձեն հայտնել է, որ ուներ պարտավորություն «Բանանց»-ին դուրս բերել «Եվրոպա լիգա» և իրեն հաջողվել է դա կատարել:
Այս մասին հայտնում է ՙԲանանց՚-ի պաշտոնական կայքը:
Վլատկո Դրոբարովը «Բանանց»-ին էր միացել 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ավարտված առաջնությունում նա «Բանանց»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման և բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում: Ասխաբաձեն «Բանանց»-ում անցկացրեց 1 մրցաշրջան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



