Համացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները
PHOTOՀամացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները: Բրիտանական The Times–ը գտել է լուսանկարներ, որոնք 1995-ով են թվագրված:

Ալբոմում 12 լուսանկար կա: 20-ամյա Դի Կապրիոյին լուսանկարել էր ամերիկացի էպատաժային լուսանկարիչ Դեւիդ Լաշապելը:

«Ես կարծում եմ Լեոն առայսօր զայրանում է բանաններով այդ կադրերի պատճառով»,- նշել է Լաշապելը:

Պատանի դերասանը նույնիսկ փշե պսակ է գլխին դրել, նաեւ լուսանկարվել ֆաստֆուդ վաճառողի ու կովբոյի կերպարներով:

Լուսանկարներում Լեոն բանաններով է, խեցիներով, խաղաքարտերով, ու բազմաթիվ այլ ամենատարօրինակ առարկաներով: Իսկ լուսանկարի թթու գույները միայն ավելի են շեշտում դրանց անհեթեթությունը:






Աղբյուրը` NEWS.am STYLE
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



