Բրիտանիայում հանրաքվեից հետո Եվրոպան այլեւս նախկինը չի լինի. Բելգիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSԵվրոպան, անկախ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքից, արդեն նախկինը չի լինի: Այդ մասին հունիսի 23-ին հայտարարել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Լինի դա «կողմ» թե «դեմ», նա (Եվրոպան – խմբ.) արդեն չի լինի այն, ինչ-որ նախքան հանրաքվեն Էր: Եթե դա լինի «ոչ», հարկավոր կլինի համագործակցության նոր ուղիներ փնտրել Մեծ Բրիտանիայի հետ: Եթե լինի «այո», անհրաժեշտ կլինի, որ (Մեծ Բրիտանիան) կատարի առկա համաձայնությունները:
Նաեւ հարկ կլինի տեսնել, թե ինչ Է անհրաժեշտ է անել, որպեսզի եվրոպական ծրագրերը լինեն մոբիլիզացնող եւ խանդավառություն առաջացնեն»,- ասել Է Միշելը:
Բելգիայի վարչապետի խոսքով՝ «չի կարելի կույր լինել, երբ ամբողջ Եվրոպայում կասկածներ են տարածվում եվրոպական ծրագրերի նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



