Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Դի Դիկովսկին Երևանում է

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դի Դիկովսկին կրկին Երևանում է: Երգչուհին ապրում է Կոմիտասում, իսկ պատժգամբից բացվում էր երևանի գեղեցիկ տեսարանը: Երգչուհին էլ ամեն անգամ նայելիս ասում ՝ սիրում եմ քեզ Երևան: Դիանան ինձ համար սուրճ պատրաստեց և ամենակարևորը, ինչպես նա նշեց՝ դա արեց սիրով:BlogNews.am-ն բացառիկ զրույց է ունեցել երգչուհու հետ, ով Ուկրաինայում իր  «Դլե Յաման»-ով ցնծեց  ժուրիի անդամներին:   

- Ո՞րն է Երևան գալու նպատակը

- Առաջին անգամ իմ կյանքում որոշել եմ հանգստանալ, կանգ առնել, քանի որ անդադար էր  վազքս: Եկել եմ լիցքավորվելու և առհասարակ Հայատասն գալուց ես միշտ գալիս եմ իմ ջիգյարի հետևից: Ինձ անգամ համերգներ առաջարկեցին, բայց  հրաժարվեցի, ես ամեն ինչ պլանավորեցի աշնան վրա: Սա իմ առաջին լուրջ ստեղծագործական դադարն է. չեմ ուզում անգամ բեմ բարձրանալ:

- Հարցազրույցներից և հարցերից էլ ե՞ք հոգնել

- Գիտեք երբեմն ցանկություն չունեմ էներգիա ծախսել, որովհետև ես ուզում եմ տամ և ստանալ, ես չեմ ուզում միայն տալ: Ինչքան լավ սկսեցինք ես և դու, ծիծաղեցինք միասին, հումոր արեցինք. դա երկկողմանի խաղ է, իսկ ինչքան վատ է երբ դու տալիս ես և փոխադարձ ոչինչ չես ստանում: Երբ զգում եմ պետք չէ ընդհանրապես էներգիա տալ, չեմ տալիս, երբ զգում ես, որ այդ մարդը պետք է այդ դասն անցնի, քիթը մի հատ քսվի:

- Դուք էլ ե՞ք ինչ-որ բնարեից դասեր քաղում

- Իհարկե, ամեն օր: Առաջվա պես չէ, այսինքն ես գիտեմ, եթե ես մատս մցնեմ հոսանքի մեջ գիտեմ՝ ինձ ինչ է սպասվում: Շատ հաճախ քաղցր է, գիտեմ որ կցավա, բայց անում եմ: Գալիս է մի տարիք, որ էլ այդ ադրենալինը չեմ ուզում, ուզում ես հագիստ կյանք: Ուզում ես բնություն, հանգիստ և  իմ նապաստակին, որին թողեցի Մոսկվայում:

- Ի՞նչ եք դրել նապաստակի անունը

- Մալիշ.  հունվարի երկուսին նվեր եմ ստացել նոր տարվա կապակցությամբ: Ընկերս նապաստակներով  նկարա ուղարկեց և Նոր Տարի  շնորհավորեց: Երբ տեսա ասացի՝ այս նապաստակին եմ ուզում, նա էլ ասաց՝ խնդիր չկա վաղը կբերեմ: Մոսկվայում ամեն ինչ սառն է, դրա համար ուզում ես գոնե մի կենդանի կողքիդ լինի ում կխնամես և ջերմություն կտաս:

- Մենակությունից և սառնությունից ե՞ք հոգնում

- Չէ՝ անջիգյարությունից: Մենակությունից երբեք չեմ հոգնում, քանի որ մենակություն սիրում եմ:

- Հայկական ջիգյարը տալիս եք ռուսներին, բայց փոխադարձ սառնություն ե՞ք ստանում

- Հիմա արդեն էլ չեմ տալիս, որովհետև նրանք չեն հասկանում, մտածում ես՝ ձևեր ես թափում, նրանց մոտ ընդունված էլ չէ: Օրինակ ռուսը ինձ համար այն ազգն է, որ երգել չգիտի, եթե ռուսը երգում է ուրեմը խառնուրդ ունի: Իսկ ուկրաինացին ցնցող երգող է, նրանք հոգով են երգում:  

- Ուկրաինացիների մասին եք ասում, վերջերս Երևանում էին Օկեան Էլզի խումբը, ովքեր իսկապես  ֆուրոր արեցին: Ես հիշում եմ Ուկրաինական ձայնի ժամանակ վոկալիստ Վակարչուկն էլ էր տարվել ձեր կատարած «Դլե Յաման»-ով:

- Նա ուզում էր, որ ես իր թիմ գնայի, բայց ես չգնացի:  Գնացի Իվան Դորնայի մոտ: Ես դրամատիկ երգչուհի եմ, բայց  ես ուզում էի ինձ մի քիչ թեթևացնել: Հասկանո՞ւմ ես: Ես ուզում եմ մի քիչ պայծառացնեմ իմ երգացանկը, իսկ Իվան հենց այդ գույն է, թեթևությունն է: Նա շատ լավ կարողանում մի քանի երաժշտական ժանրեր միքսել, իսկ ես դա սիրում եմ: Ինձ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը:

- Ամեն դեպքում ձեր «Դլե Յաման»-ը հուզել էր ժյուրիին և ոչ միայն:

- Գիտես չէի սպասում, չէի պատկերացնում: Ես գիտեի, որ  նախագիծը մեծ արձագանք է ունենում, բայց որ նման չէի սպասում: Ես երևի մի տաս օր համացանցից դուրս չէի գալիս, երևի աչքերս արդեն կարմրել էին: Այնքան մարդիկ էին գրում, շնորհակալություն էին հայտնում: Տղամարդիկ լուսանկարներ էին ուղարկում արցունքներով: Մինչև հիմա որ քայլում եմ երևանում տղամարդիկ մոտենում են ասում են՝ շնորհակալություն ձեզ:  Ուզում եմ պարզապես այդ էմոցիաները մնան իմ մեջ: Իսկ ի՞նչ է պետք արտիստին ստեղծագործելու համար, անգամ այդ մի շնորհակալությունը, որ ջուրը չի ընկնում քո արածը: Չկարծեք, որ վատը չեն ասել իմ հետևից, բայց լավը ավելի շատ է եղել: Օրինակ՝ ասում էին էս ինչ դլե յամանա, ձայն չունի: Պարզապես ասեմ, որ ես Կոնսերվատորիա եմ ավարտել և չորս oկտավա ունեմ: Ֆլոր Մարտիրսոյանի անունն էին տալիս: Հարգանքներիս հավաստիքը նրան, վերջին օրերին ես նրա հետ շատ եմ շփվել: Նա Մոսկվա շատ էր գալիս, մի անգամ բեմում Դլե Յաման էր երգում, ինձ կանչեց բեմ, հիմա ափսոսում եմ, որ չեմ բարձրացել : Բայց ես ինքս շատ եմ սիրում, երբ իմ համերգների ժամանակ ինչ- որ մեկին բեմ եմ բարձրացնում:

- Դժվար է՞ր կատարել այդ երգը

- Ինձ համար դժվար էր, ես հասկանում էի, որ կարող է ձախողվեմ, բայց այն կատարեցի ակապելլա:  Այնքան մեծ պատասխանատվություն կար ինձ վրա՝ ֆալշ չերգելու,  հայի դրոշ էի բարձրացնում, և պետք է կատարեի ժողովրդական երգչուհի չլինելով հանդերձ: Պատկերացնում եք ինչքան բան կար, որ ես իրավունք չունեի հանկարծ սայթաքելու: Ես ելութից հետո նայում էի, թե ինչքան մարդիկ են կիսվել, հավանել, ես չէի հավատում, ասոմ էի ես եմ: Իմ մոտ անգամ դրանից աստղային հիվանդություն չեղավ, ու ես գիտեմ հենց սկսեմ մեծամտանալ՝ վերևից Աստված ինձ մեծ թավայով հարվածելու է և ես իրավունք չունեմ դա անելու:

 

- Կյանքից նվերներ ստանում ե՞ք

- Երբեմն ինձ ասում են ինչքա՞ն գումար ես տվել, որ Մոսկվա ես գնացել,  կամ ո՞ւմ ես փող տալիս որ քեզ ամենուր հրավիրում են, ո՞ւմ յարն ես: Ասում եմ ոչմեկի, ոչ մի կոպեկ չեմ տալիս: Ասում են՝ այսօր այդ դարն չի, բայց իմ ամենաուժեղ մուծումն՝ աղոթքս է, հավատքս, մարդկանց չվնասելը: Ես չեմ վնասում, որ չվնասվեմ, ես այդպես եմ ապրում: Ես գիտեմ ՝ուրիշները ոնց են ապրում, բայց դա իմ ճանապարհը չէ: Ես չեմ կարողանում մարդկանց հետ կեղծ շփվեմ: Ես ինքս ինձ փորձադաշտ եմ համարում, մարդկանց հարաբերությունների մեջ անել այն ինչ մեկ-մեկ ուրիշ մարդիկ են անում: Ես հասկանում եմ, որ այն տարբերակով որ ես եմ ապրում՝ ամենաճիշտ է և ամենազուլալը: Ես ինքս ինձ իրավունք չունեմ դավաճանելու: Կան մարդիկ ովքեր գնահատում են քո տաղանդը, և իմ համար շատ կարևոր էր Մոսկվա գնալը, քանի որ իմ տաղանդն այնտեղ գնահատվեց:  Ես քսան տարի այստեղ չարչարվեցի, չորս տարվա մեջ այնտեղ բարձրացա:

- Ինչպե՞ս նաև ֆինանսական

- Այո, ինչպես նաև ֆինանասական: Ես գնացի այն ճանապարհով, որով ոչ մեկի չի գնացել: Օրինակ  ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ  «Jazz Parking»-ում չես: Բայց այսօրվա օրով, ես «Jazz Parking»-ից ճանաչված եմ  ու իմ ճանապարհը լրիվ ուրիշ է: Ինձ համար վիրավորական է, որ ասում են՝  ես եմ քեզ սարքել, անգամ ծնողիս թույլ չեմ տալիս դա ասել; Ես միշտ ամեն ինչը միայնակ եմ արել, և ոչ մեկին պարտական չեմ: Շատ դժվար է իրականում,  դրա համար ներքինս ասում է՝ ստոպ, պետք է հանգստանաս: Երբ  «Ուկրաինայի ձայնից»  եկա, ինձ ասում էին՝ Ռուսակաստանի ձայնին  հայտ ուղարկի, բայց ասում էի՝ ոչ, չեմ ուզում: Ես անցյալ տարի չլսեցի իմ օրգանիզմին, գնացի մի մրցույթի և ձախողվեցի, քանի որ անգամ չբարձրացա բեմ:

- Մի քիչ առաջ ինձ համար Սորոյի վերջին երգն էիք երգում, հայկական երգերն էլ եք սիրում: Ջազ երգչուհիները հայկական 6/8  են սիրո՞ւմ:

- Այո, ես սիրում եմ, ես համ երգում եմ, համ պարում եմ, իհարկե չեմ կարում իրենց ձևի մեջ տենց լավ երգեմ, բայց ես կարող եմ  ջիգյարով և հոգով  երգել: Էլ ինչ հայկական քեֆ առանց  6/8: Երբ ասում են մենք չենք պարի տենց երգերի տակ, դրանք ինձ համար  ձևականություններ են: Ես լսում եմ ռաբիզ. Սպիտակցի Հայկոն իմ մոտիկ ընկերն է, շատ եմ հավանում նրան, քանի որ նա այնպես է երգում, որ իմ աչքերից արցունք է գնում: Կլառնետիստ Եղիշիկն այնպես է նվագում, որ ես մեռնում եմ, փշաքաղվում եմ, ես սիրո ւմ եմ Ռազմիկ Ամյանին, Սարոյին և ես գիտեմ, թե նրանք ոնց են կարողանում երգել, ափսոս այդ ոճում երգչուհի չունենք: Ես հայկական շոու բիզնեսով չեմ հետաքրքվում, բայց երբ մեկ-մեկ տանը գործ եմ անում  ականջիս պոչով լսում եմ: Ինչ կարող եմ ասել, հիմա ավելի շատ մնացել է բիզնեսը, ու ջիգյարը չի մնացել: Հիմա ամեն ինչ փողի համար են անում:  


- Փաստորեն քեֆ անել սիրում եք

-  Իհարկե, մեկ-մեկ ինձ ասում են Դինա ինչքա՞ն ես խմում, որ սենց ուրախանում ես, ասում եմ ոչ մի կաթիլ: Ես դրա կարիքը չունեմ, որ խմեմ նոր քեֆ անեմ, երբեք: Իմ համար մարդու մեջի ջիգյարը շատ կարևոր է, եթե դա չեղավ ամեն ինչն էլ կդառնա միապաղաղ և միօրինակ:

- Դիանա ձեր տան պատին ջազմեն Լևոն Մալխասյանի լուսանկարն է, վստահ եմ պատմություն էլ կունենա

- Ասեմ, թե ոնց ստացվեց, որ նա մտավ իմ կյանք: Օրերից մի օր ընկերուհիներից մեկն ասումա,  արի գնանք քեզ Մալխասի հետ ծանոթացնեմ: Ասում եմ՝ գնանք:  Ընկերուհիս ասումա Լևոն ծանոթացիր իմ ընկերուհին է, ով ևս երգչուհի է: Լևոն էլ ասում, իսկ դուք այսօր մեզ համար կերգեք՞: Ես սկսում եմ առարկել, բայց Լևոնը պնդում է:  «Georgia on my mind» երգը կատարեցի, որը հետո ամեն ակումբում դարձավ այցեքարտ: Երբ արդեն դուրս էի գալիս ակումբից, նայեց ինձ վրա և ասաց՝ դու show women ես և չափազանց աստղային: Կան մարդիկ քո կյանքում, որ մի խոսքով կարող են ներշնչել քեզ և դու լուրջ քայլերի դիմես: Այդ օրվանից ես սկսեցի հաճախ գնալ ակումբ, այնքան ընկերացանք, որ Լևոնը զանգում էր, ասում էր բալա ջան ո՞ւր ես, կգա՞ս ակումբ, որ այս ինչ խմբին լսես, կամ կգաս այսօր երգես, քանի որ ինձ պետք ես: Ես ամբողջ կյանքս երազել եմ ջազզ երգել, բայց ընդունվել եմ դասական բաժին: Մի անգամ Լևոնի մոտ հյուրեր էին եկել, ծանոթացնում է նրանց և ասում՝ ծանոթացեք ջազային երգչուհի: Նա այնպես է անում, որ դու սկսում ես հավատալ, նա այնքան բնական է այդ ամենն անում: Նա այն մարդն է իմ կյանքում, որ ինձ տվեց այդ թռիչքը, որ սկսեմ ավելի շատ խորանալ այդ ոճում:

- Իսկ մտածել եք ոճը փոխելու մասին

- Ես հիմա ինձ անգամ ջազզային երգչուհի չեմ համարում: Եթե կարող եմ մի քանի ժանրերում երգել, ինչի ասոցացնել միայն ջազզի հետ: Այօսր ես ջազզում եմ, ես չգիտեմ վաղը որտեղ կլինեմ: Շատ հավանական է, որ վաղը լրիվ ուրիշ բան երգեմ: Կարող է անգամ չերգեմ, իհարկե կան մարդիկ, ովքեր կսպանեն ինձ դրա համար: Հիմա ես ավելի շատ խորացել եմ դասավանդման մեջ, ինձ դուր է գալիս շփվել մարդկանց հետ, նրանցից կերտել իմը, ես դրանից հաճույք եմ ստանում: Ինչ մեկնել եմ Մոսկվա,  առաջին օրվանից սկսել եմ դասավանդել, իսկ  Երևանում մեկ աշակերտ ունեի:   

- Մտածել եք՝ ի՞նչ է ձեզ պակասում

- Երբ ինքդ քեզ հետ համաձայնության հետ գաս, ոչինչ չի պակասի: Երբ քո Աստվածը, քո որդին և քո սուրբ հոգին, այս եռանկյունին աշխատի միախմբված, ապա քեզ ոչ մի բան չի պակասի: Պետք է իմ ես-ի հետ համերաշխ ապրեմ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

IDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025