Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը
SPORTRslsoapbox.com-ը «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի մրցավեճում 10 բալային համակարգով գնահատել է 7.5 միավոր:
«Մովսիսյանի վճռական խաղը յուրօրինակ խթանիչ է դարձել «Ռեալ Սոլթ Լեյքի» համար, ինչի շնորհիվ թիմը չհանձնվեց եւ հասավ կամային հաղթանակի: Յուրայի խփած գոլն արդար պարգեւատրում եղավ ներդրած մեծ ջանքերի համար»,- Մովսիսյանի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Մովսիսյանը 65-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով երկրորդ խաղում անընդմեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



