-Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես «լավ տղա»։ Որ ասեն՝ «Շատ լավ տղա էր, ով ուզում էր բարի գործեր անել»։ Ամենահետաքրքիրը, որ ես իմացա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասին
LIFEBlognews.am-ը գրում է.
Միայն փաստեր։ Հռոմի Պապ Ֆրանցսիկոսի՝ 2015 թվականին արգենտինական La Voz Del Pueblo թերթին տված հարցազրույցից հետաքրքիր հատվածներ
Այն մասին, թե ինչ չի բավականացնում
-Տանից դուրս գալը։ Ամենից շատ ցանկություն ունեմ դուրս գալ ու հանգիստ զբոսնել փողոցում։ Մտնել պիցցայանոց ու համեղ պիցցա ուտել։ Պատվիրել առաքու՞մ։ Դա նույնը չէ։ Երբ կարդինալ էի, սիրում էի քայլել, նստել ավտոբուս կամ մետրո։ Սիրում եմ քաղաքը։
2
Վախի և ցավի մասին
-Ես չեմ վախենում ոչ մի բանից։ Ինչ վերաբերում է հնարավոր մահափորձերին, ես Տիրոջ ձեռքերում եմ և իմ աղոթքներում ասում եմ նրան. «Եթե լինելու է, թող լինի։ Միայն խնդրում եմ՝ թող այնպես լինի, որ ես ցավ չզգամ»։ Ես փոքրոգի եմ ֆիզիկական ցավի հարցում։ Ցավը հոգեպես կարող եմ տանել, բայց ֆիզիկապես՝ ոչ։
3
Թերթերի և հեռուստատեսության մասին
Ես կարդում եմ միայն մեկ թերթ՝ La Repubblica. Անում եմ այդ առավոտյան և 10-ը րոպեն լրիվ հերիք է, որպեսզի թերթեմ այն։ Հեռուստացույց չեմ նայում 1990 թվականից։ Այդպիսի երդում եմ տվել Կույս Մարիամին 1990 թվականի հուլիսի 15-ին։ Հեռուստատեսությունն ինձ համար չէ։ Նույնիսկ «Սան Լորենսոյի»(ֆուտբոլային ակումբ, որին երկրպագում է Պապը) խաղերը չեմ նայում։ Համացանցից նույնպես չեմ օգտվում։
4
Անցյալի ու ապագայի մասին
-Ուտոպիան այն է, ինչը մեզ թույլ է տալիս առաջ շարժվել։ Յուրաքանչյուրիս կյանքում պետք է 3 բան լինի. հիշողությունը, ներկան հասկանալու կարողությունը և ուտոպիական հայացքը ապագային։ Եթե ես կորցնեմ արմատներս ու զրկվեմ հիշողություններից, ինձ հետ կլինի նույնն ինչ բույսի՝ կմահանամ։ Եթե ապրեմ միայն այսօրվա օրով, չփորձելով տեսնել ապագան, ինձ հետ կլինի նույնը, ինչ վատ մենեջերի, ով չի կարողանում ծրագրեր մշակել։
5
Սիեստայի մասին
Ես օրը 6-ը ժամ եմ քնում։ Որպես կանոն՝ պառկում եմ 9-ին ու մինչև 10-ը կարդում եմ։ Երբ աչքերս սկսում են փակվել, անջատում եմ լույսն ու քնում մինչև ժամը 4-ը. սրանք իմ բիոլոգիական ժամերն են։ Նաև ես պետք է կեսօրին քնեմ՝ 40 րոպե կամ մեկ ժամ։ Երբ ցերեկը չեմ կարողանում քնել, ինձ շատ վատ եմ զգում։
6
Պատմության մեջ իր տեղի մասին
Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես «լավ տղա»։ Որ ասեն՝ «Շատ լավ տղա էր, ով ուզում էր բարի գործեր անել»։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



