«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Մխիթարյանի տրանսֆերը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով բրիտանական Daily Mirror պարբերականին:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստն անգլիական ակումբում բուժզննում կանցնի արդեն հունիսի 25-ին: Ավելի վաղ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին 36 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան մի քանի անգամ հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն գերմանական ակումբի ղեկավարները չեն ցանկանում նրան բաց թողնել: Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են նաև անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը: