ԵՄ-ի հիմնադիր երկրների ԱԳ նախարարները Brexit-ը կքննարկեն հունիսի 25-ին
INTERNATIONAL NEWSԵվրամիության հիմնադիր վեց երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 25-ին բանակցություններ կանցկացեն Բեռլինում, որոնց ընթացքում կքննարկեն Brexit-ի հետեւանքները ԵՄ-ի համար: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել Է DPA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքսի պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Բորզիգ նստավայրում:
Հունիսի 23-ին կայացած հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցությունը դադարեցնելու օգտին, 48 տոկոսը հանդես Է եկել հօգուտ եվրաինտեգրացման շարունակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



