Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի կուռքեր Մուստաֆա Ջեմիլեւն ու Նադեժդա Սավչենկոն Բաքվին մեղադրել են բռնաճնշումների մեջ

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանական մամուլի կողմից կուռքերի վերածված ղրիմցի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը եւ օդաչու, Ռադայի պատգամավոր, Ուկրաինայի հերոս եւ նախագահի լիազոր Նադեժդա Սավչենկոն միացել են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նարնջագույն Ինտերնացիոնալ խմբի կողմից Ադրբեջանի իշխանությունների դեմ կազմակերպված արշավին:

Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, արշավի մասնակիցները, որոնց թվում՝ ուկրաինական իշխող վերնախավի ներկայացուցիչներ, նախագահ Պյոտր Պորոշենկոյի շրջապատից ստուգված մարդիկ, ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների հետ հասարակական ակտվիստների, լրագրողների եւ ընդդիմադիրների դեմ բռնաճնշումների համար Ադրբեջանին դատապարտող լոզունգներ են հնչեցրել:

Մասնավորապես, haqqin.az կայքը հայտնում է, որ Մուստաֆա Ջեմիլեւն ու Նադեժդա Սավչենկոն հանդես են եկել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով դատապարտված ReAl շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջով: Կայքը հրապարակել է տվյալ կոչով պաստառով նրանց լուսանկարները:

ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը դատապարտվել է 2013 թվականի հունվարին Իսմայիլլի քաղաքում իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ռուսաստանի դաշնության դեմ գործունեության համար Ջեմիլեւին եւ Սավչենկոյին կուռք դարձրած ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը վերջիններիս «հակաադրբեջանական» այդ քայլը բնութագրել է «հարված Ադրբեջանի թիկունքին»:

«Ադրբեջանի հետ Ուկրաինայի միջեւ ի՞նչ գործընկերության եւ միության մասին կարող է խոսք գնալ այդ դեմարշից հետո, այն էլ` նախագահ Իլհամ Ալիեւի Կիեւ կատարելիք այցի նախօրեին: Հիմա ի՞նչ կասի Պորոշենկոն», -վրդովված գրում է կայքը:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Ղրիմա-թաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովն իր բլոգում լուսանկար էր հրպարակել որում փաստվում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:

Լուսանկարում երեւում է, որ Իլհամ Ալիեւն ու Էլմար Մամեդյարովը զրուցում են Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ (http://haqqin.az/news/68100):

Ուկրաինական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել էին, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Այդ գաղտնի նյութերի համաձայն` անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:

 

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation