Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ «Բորուսիա»-ից
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի և Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ դորտմունդյան ակումբից: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի համար ակտիվորեն նոր ակումբ է փնտրում: Սուբոտիչին Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում չի տեսնում նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխիլը:
Այդ մասին հայտնում է «ESPN»-ը:
Նևեն Սուբոտիչը «Բորուսիա» է տեղափոխվել Գերմանիայի առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբից` «Մայնց»-ից, 2008 թվականին: Այս ընթացքում նա ռուրյան թիմում անցկացրել է 259 հանդիպում: Հանդիպումների մեծամասնությանը սերբ պաշտպանը անցկացրել է Յուրգեն Կլոպի գլխավությամբ: Գերմանացի հանրահայտ մասնագետի օրոք սերբ խաղացողը համարվում էր «Բորուսիա»-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



