Օլանդը Brexit-ը քննարկել Է Մերկելի եւ Տուսկի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 24-ի առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցներ Է անցկացրել Brexit-ի կապակցությամբ:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկացվել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել Է 51,9 տոկոսը:
Ելիսեյան պալատից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի եւ ԳՖՀ-ի ղեկավարների միջեւ խոսակցությունը տեւել Է շուրջ 20 րոպե:
Սպասվում Է, որ առաջիկա ժամերին Օլանդը հայտարարություն կանի Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



