Դատավորի մեկ տարվա աշխատավարձը գերազանցել է 24 միլիոնը
ECONOMICSՀՀ սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի նախորդ տարվա եկամուտները կազմել են ավելի քան 24 միլիոն դրամ, եւ դա միայն ստացված աշխատավարձերն են:
Վերջինս իր հայտարարագրում տեղեկություններ է ներկայացրել միայն 500 հազար դրամով գնած հողամասի մասին: Ըստ հայտարարագրի՝ նա 2015թ-ին դրամական միջոցներ չի ունեցել: Վերջինիս 2014թ-ի տարեսկզբին նշած 20 հազար ԱՄն դոլարը, նույն տարվա վերջում արդեն զրոյացված էր:
Բայց եւ այնպես Վոլադյա Հովհաննիսյանը նախորդ տարի վեց տարբեր աշխատավարձ է ստացել, որոնք միասին կազմել են 24 միլիոն 207 հազար 496 դրամ:
Կինը՝ Անժելա Սադիյանը, հայտարարագրել է 576 հազար դրամ տարեկան աշխատավարձ եւ 360 հազար դրամ կենսաթոշակ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



