Բնական հրաշք միջոց՝ թոքերը մաքրելու համար
LIFEShabat.am-ը գրում է.
Ծխելը վնասակար սովորույթներից մեկն է, որից մարդիկ դժվարությամբ են ձերբազատվում: Այն վնասակար ազդեցություն է թողնում ամեն մի օրգանի վրա, ամենից առաջ` թոքերի: Դա կարող է հանգեցնել բրոնխիտի կամ ասթմայի առաջացմանը:

Բուժոլորտի փորձագետները 5 տարուց ավելի ծխող մարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել հետևյալ տնական դեղամիջոցը, որն օգնում է մաքրել թոքերը:
Ինչպես մաքրել թոքերը
Անհրաժեշտ բաղադրիչները
- 2 թեյի գդալ քրքում
- 1 փոքր շերտ կոճապղպեղ
- 1 լիտր ջուր
- 400 գրամ սխտոր (մաքրած, կտրատած)
- 400 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ջուրը նախ պետք է տաքացնել, ապա ավելացնել շաքարավազը: Երբ ջուրն սկսի եռ գալ, կարելի է ավելացնել նաև մյուս բաղադրիչները, 5 րոպե թողնել կրակին, որ եռա և վերցնել:
Սառչելուց հետո կարելի է օգտագործել 2 ճաշի գդալ ամեն առավոտյան դատարկ ստամոքսին և 2 ճաշի գդալ` երեկոյան ուտելուց հետո: Խառնուրդը պետք է պահել սառնարանում:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



