Փրկարարները Քաջարանում գետից հանել են 8-ամյա երեխայի դին
SOCIETYՓրկարարները այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 08.07-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են 8-ամյա երեխայի դին եւ դուրս բերել գետից։
Երեկ՝ ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից եւ 50 քաղաքացի:
Երեկոյան որոնումնեը դադարեցվել էին, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան, ժամը 07.02-ից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



