Անդրանիկ Կարապետյանը արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի
SPORTՀամաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում: Կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդ որակազրկվել է: Մարզիկների ցանկում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայաց նող Կիմ Կվանգ Սոնգը: Այս պարագայում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Ինֆորմացիան հայտնում է Հայաստանի Հանարապետության ազգային օլիմպիական կոմիտեն:
Հյուսթոնում նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը: Վերջինս անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



