Մեծ Բրիտանիայում կրկնական հանրաքվեի պահանջով վերջնագիրն արդեն ավելի քան 800 հազար ձայն է հավաքել
INTERNATIONAL NEWSԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության վերաբերյալ հանրաքվեի արդյունքների վերանայման պահանջագիրը, որը տեղադրված է երկրի խորհրդարանի կայքում, Երեւանի ժամանակով 12.30-ին ավելի քան 825 հազար ստորագրություն էր հավաքել:
Միաժամանակ, որպեսզի խորհրդարանը քննարկի վերջնագիրը, բավարար է 100 հազար ստորագրությունը:
«Մենք կառավարությանը կոչ ենք անում կանոն կիրառել, որի համաձայն, եթե ԵՄ-ից դուրս գալու օգտին կամ դեմ քվեարկածների թիվը 60 տոկոսից պակաս է կազմել 75 տոկոսից պակաս մասնակցության դեպքում, պետք է եւս մեկ հանրաքվե անցկացվի», — ասված է վերջնագրի տեքստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/:
Պաշտոնական տվյալների համաձայն, հինգշաբթի տեղի ունեցած հանրաքվեին Brexit-ի օգտին է արտահայտվել 51,9 տոկոսը, ներկայությունը կազմել է 72,2 տոկոս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



