Ֆաբրեգաս․ Իտալացիները համառ և փորձառու են
SPORTԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ խաղից ունեցած ակնկալիքներից։
-Իտալիայի հավաքականի դեմ միշտ բարդ է խաղալ։ Իտալացիները շատ համառ են և փորձառու։ Նրանք ջանք չեն խնայի առաջնությունում հաղթելու համար։ Իտալիայի հետ խաղերում հաղթելու հնարավորությունները 50-50 են։ Հավանաբար, բացառություն էր միայն Եվրո-2012-ի եզրափակիչը, երբ հաղթեցինք 4։0 հաշվով։ Այդ ժամանակ մենք հիանալի խաղացինք և հաճույք ստացանք յուրաքանչյուր րոպեից, ինչը հազվադեպ երևույթ է եզրափակիչ խաղերում,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Հավելենք, որ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



