Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Միոզիտ` ժողովրդական դեղատոմսեր

LIFE

Shabat.am-ը գրում է.

Մարդու մարմնի զանգվածի մեկ երրորդը կազմում են մկանները, դրանք թվով մոտ 650-ն են` տեղակայված մարմնի բոլոր մասերում։ Մկանների միջոցով սննդից ստացված էներգիան փոխակերպվում է մեխանիկական շարժման էներգիայի։ Մկանների հիմնական մասն ամրացված է ոսկորներին։

Վնասվածքի, մրսեցնելու, անհաջող շարժման, վարակային կամ բակտերիալ ինֆեկցիաների հետևանքով առաջացած մկանների բորբոքումը կոչվում է միոզիտ։
Հիվանդությունն արտահայտվում է` շարժման ժամանակ սաստկացող, մկանային ցավերով։ Վնասված մկանը հաճախ այտուցվում է, հնարավոր է ջերմության բարձրացում։
Հիվանդությունը բուժվում է հակավարակային և հակաբիոտիկ` կախված ինֆեկցիայի տեսակից, նաև հակաբորբոքային դեղորայքով (քսուքներ, դեղահաբեր)։
Ժողովրդական միջոցներով ինքնաբուժումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը բոլոր փուլերում` սուր շրջան, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլն։

 

Ժողովրդական դեղատոմսեր

* Փոշիացրեք ձիաձետ դաշտայինի խոտը, խառնեք գոլացրած կարագի հետ (1։4)։ Ներմերսեք մեջքին, պարանոցին, կատարեք օրվա ընթացքում և քնելուց առաջ։
* Եփեք կարտոֆիլը`կեղևով, տրորեք։ Բորբոքված հատվածը ծածկեք երկտակ ծալած վուշե (բամբակե) լաթով, տեղադրեք կարտոֆիլի խյուսը, վիրակապեք, փաթաթեք շալե կտորով։ Կատարեք քնելուց առաջ, հանեք առավոտյան։
* Մանրացրեք դափնու տերևը, 3 ճ/գ հումքը խառնեք 200 մլ գոլացրած արևածաղկի յուղի հետ, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք, ընթացքում խառնեք յուղամզվածքը, քամեք։ Կատարեք մերսումներ` օրը 2 անգամ։
* Գետնախնձորի բույսի վերգետնյա մասը` 1 կգ զանգվածով, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` 5 լ ջրի մեջ, 20 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին, կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 10 օր։ Լոգանքի տևողությունը` 15 րոպե, ջերմաստիճանը` 32-36C։
* Հավաքեք խատուտիկի դեռ չբացված` ձևավորված կոկոնները, լցրեք ապակե տարայի ողջ ծավալը (ոչ խիտ), ավելացրեք օդեկոլոն` այնքան, որ ծածկի հումքը, թրմեք 3 ամիս, պարբերաբար խառնեք։
Գերազանց միջոց է հիվանդության սեզոնային սրացումները կանխարգելելու, ընթացքը թեթևացնելու համար։ Կատարեք շփումներ։
* 1ճ/գ խռնդատի արմատը կամ ծաղիկը (կարելի է` խառնուրդը) 20 րոպե թրմեք 200 մլ օղու մեջ, քամեք։ Կատարեք շփումներ միոզիտի, ռադիկուլիտի, ռևմատիզմի, հոդատապի, հոդացավերի դեպքում։
* Ծովաբողկի արմատի քերուկը լցրեք վուշե պարկիկի մեջ, դրեք բորբոքված հատվածին, պահեք` մինչև հիվանդը զգա թեթև այրոց, հետզհետե ավելացրեք թրջոցի պահելու ժամանակը։ Ծովաբողկի արմատն ունի սուր հոտ, շատ ավելի ուժեղ է, քան սոխը։
* Թրախոտի չոր արմատը 20 օր թրմեք օղու մեջ` 2։1 ծավալային հարաբերությամբ, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Կատարեք շփումներ, դրեք թրջոց` խառնեք ջրի հետ` 1։5-1։10, ծածկեք թրջոցը կալկայով։
* Թրախոտի մանրացրած արմատը 20 օր թրմեք բուսայուղի մեջ (1։4)։ օգտակար է արթրիտի, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի, օստեոխոնդրոզի դեպքում` կատարեք շփումներ։
* Օգտագործեք դեղատներում վաճառվող « Сабельник » քսուքը, որն ունի կիրառման լայն ոլորտ։

 

Հնդկական սոխ` թունավոր բուժարարը

Գիտական անվանումն է` Ornithogalum gussonei, տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին և Հարավ-արևելյան Եվրոպայում, Կովկասում։ Աճում է մարգագետիններում, սարերի լանջերին, լուսավոր անտառներում։
Շուշանազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա սոխուկավոր բույս է։ Ցողունը խիտ ճյուղավորված է, ծաղիկները խոշոր են, կաթնասպիտակ, տերևները` նշտարաձև երկար։
Պարունակում է թունավոր գլիկոզիդներ և ցավազրկող հատկություն ունեցող ալկալոիդներ։ Թունավոր նյութերը հիմնականում կենտրոնացած են սոխուկի մեջ։ Սենյակային բույսերում թունավոր նյութերի բաղադրությունն անհամեմատ ցածր է բնության մեջ աճողների համեմատությամբ։
Բուժիչ, ցավազրկող, հատկություն ունի սոխուկից և տերևից հոսող անգույն լորձը (հյութը)։ Հյութի դեղաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ունի ոչ միայն ցավազրկող, այլ նաև հականեխիչ հատկություններ։ Տեղային ցավազրկման համար բավարար է քսել տերևի փոքր հատվածից հոսող հյութը։ Հյութն ունի այրող հատկություն և ներգործում է շատ արագ։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի, հոդատապի, միոզիտի, հերպեսի, այրվածքի, մեղվի և կրետի խայթոցների դեպքում։
Միոզիտ. Խառնեք 2-ական մաս Վիշնևսկու քսուք և ձիթապտղի յուղ, ավելացրեք 1-ական մաս եղևինի յուղ (գնեք դեղատներից « Пихтовое масло» Эвалар) և հնդկական սոխի հյութ։ Ունի տաքացնող հատկություն, քսեք ցավոտ մասին և վիրակապեք, պատրաստեք օգտագործելուց առաջ, պահպանման ժամկետը 5-7 օր է։
* Ընտրեք համեմատաբար չոր տերև, զգուշորեն մանրացրեք, 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։20 քաշային հարաբերությամբ), քամեք։
* Տարայի վրա փակցրեք նախազգուշական պիտակ. «Արտաքին օգտագործման համար, չխմել»։ Պահեք սառնարանում։ Մաշկին քսեք վրձնով, փոքր չափաբաժիններով, 1-2 րոպեից ոչ ավելի։ Ոգեթուրմն ունի այրող հատկություն։ Պահպանման ժամկետը մի քանի տարի է։
գ Ապակե տարայի մեջ խառնեք 10 մլ հնդկական սոխի տերևի ոգեթուրմ և 1 ձվի հարած սպիտակուց։ Քսեք ցավոտ մասին, փաթաթեք կալկայով (հատուկ թրջոցների համար նախատեսված թղթով) և վիրակապեք բրդե շալով։ Կրկնեք 2-3 ժամից։
*Վազելինը լցրեք ապակե տարայի մեջ, գոլացրեք ջրային բաղնիքի վրա (40C ջերմաստիճան) խառնեք հնդկական սոխի հյութ` կաթիլ առ կաթիլ (5։1)։ Պահեք սառնարանում։ Օգտագործեք` ինչպես նկարագրված է նախորդ դեղատոմսում։
* 300 գ սոճու փշատերևը 30 րոպե եփեք 1,5 լ ջրում` փակ կափարիչի տակ, 12 ժամ թրմեք, քամեք։ Եփուկի մեջ լուծեք 100 մլ հնդկական սոխի ոգեթուրմ, ավելացրեք լոգանքի ջրին (37 C)։
Նստատեղի նյարդի (ջղի) բորբոքում. Մանրացրեք, խառնեք քարխոտի արմատ, հնդկական սոխի տերև (2։1)։ 100 գ հումքը 3 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Քսեք և վիրակապեք։
Մրսածություն. Հյութը լուծեք օղու մեջ (1։2)։ Քսեք լիմֆատիկ հանգույցներին, ճակատին` հոնքերից վերև։

Ռադիկուլիտ. Տերևի փոքր կտորով (2×2 սմ ք) 1 րոպե շփեք մեջքը, կապեք շալով, պառկեք անկողնու մեջ։ Հյութի պատճառած այրոցի սուր զգացումը տևում է մոտ 10 րոպե, որից հետո ցավը դադարում է։
Անգինա. Տերևի ոգեթուրմը լուծեք գոլ ջրի մեջ (1։3), քառատակ ծալած թանզիֆը թրջեք լուծույթի մեջ, 1-2 րոպե շրջանաձև շարժումներով մերսեք կոկորդը, կրծքավանդակը։ Քնելուց առաջ վրձնով ուրվագծեք վանդակ կրծքի և մեջքի վրա, ինչպես դա արվում է յոդով։
Զգուշացում: Բույսից ստացված պատրաստուկները կարող են առաջացնել անհատական անընկալունակություն։ Եթե հյութն ընկնի աչքի վրա, պետք է 5-10 րոպե լվանալ սառը ջրով և օգտագործել աչքի համար նախատեսված կաթիլներ։ 
Հակացուցված է հղիներին, երիկամային անբավարարության, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում։

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends